Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ավագանու ընտրություններում ե՞րբ ու ի՞նչ է տեղի ունենալու

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օր է սահմանվել սեպտեմբերի 23-ը:

Ներկայացնում ենք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Այսպիսով, ԿԸՀ որոշմամբ՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում՝ քվեարկության օրվանից 1 օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 10-21-ը, մինչև ժամը 24:00-ն:

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև սեպտեմբերի 13-ը, ժամը 18:00-ն:

Քվեարկությունը սկսվում է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 08:00-ից և ավարտվում 20:00-ին:

Ընտրության արդյունքները ամփոփվում են և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկության օրվանից 7-րդ օրը, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին: Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է սեպտեմբերի 30-ին:

Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեին մինչև օգոստոսի 29-ը։ Ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն՝ «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՀՇ, «Երկիր Ծիրանի» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը և ՀԺԱՄ-ը: