Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Սիմեոնե. Միշտ ասել եմ, որ մի օր կլինեմ «Ինտերի» գլխավոր մարզիչ

 

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոստովանել է, որ ցանկություն ունի կարիերայի ընթացքում գլխավորել նաեւ Միլանի «Ինտերը»:

«Իտալացի լրագրողները հաճախ են ինձ հարցնում «Ինտերի» մասին: Ես միշտ ասում եմ, որ մի օր կդառնամ «Ինտերի» գլխավոր մարզիչ: Ես հավանում եմ այդ հնարավորությունը: Բայց հիմա ունեմ նրանք գերազանց մարզիչ: Ես էլ աշխատանքի հրաշալի փուլ ունեմ «Աթլետիկոյում»:

Մինչեւ իմ պայմանագրի ավարտը իսպանական ակումբի հետ դեռ երկու տարի կա»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football-Italia-ն:

Սիմեոնեն «Ինտերում» հանդես է եկել 1997-1999 թվականներին: Մարզիչի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: