Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի

 

Ողջ աշխարհում գարնանը և աշնանը՝ եղանակային փոփոխությունների հետ կապված, տեղի են ունենում տրամադրության որոշակի անկումներ՝ հաճախ նաև լուրջ հոգեբանական փոփոխություններով: Այս մասին ԵԲՀԱ հինգերորդ տարեկան գիտաժողովի ընթացքում Globnews.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ընդհանրապես բժշկության մեջ ընդունված ա ասել, որ հիվանդությունների սրացումը հենց էդ պահերին է տեղի ունենում: Եղանակային փոփոխությունների ընթացքում մենք ունենում ենք նաև տրամադրության հետ կապված փոփոխություններ, և խոցելի խավը դա իր մաշկի վրա սուր զգում ա»:

Հոգեբանի խոսքով, որոշ երկրներում նույնիսկ արհեստական լուսավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ չզգան եղանակային փոփոխությունը: «Ամառվա պես լույս են տալիս, որպեսզի կարողանան ստաբիլ պահել մարդու վրա եղանակային փոփոխության շրջանը»:

Աշնանային դեպրեսիան, հոգեբանի համոզմամբ, բնականոն երևույթ է, որովհետև ձմեռը հենց բնության դեպրեսիայի շրջան է, իսկ մարդը՝ որպես բնության մի մասնիկ, այն կրում է իր վրա: «Ստանդարտ դեպրեսիա, որն արտահայտում ա տրամադրության անկմամբ, ախորժակի պակասով, քնի խանգարումներով, շփումների փոքրացմամբ և անհուսության զգացմամբ: Դեպրեսիան սկսում ա ծանրացնել մարդու և՛ ֆիզիկական և՛ հոգեկան վիճակը, և եթե սուր ա վիճակը, մարդիկ սկսում են դիմել մասնագետների: Իսկ եթե թեթև դեպրեսիա ա, մարդիկ իրենցով կարողանում են դուրս գալ էդ վիճակից»:

Հոգեբանի խոսքով, եղանակային փոփոխություններով պայմանավորված դեպրեսիաների նկատմամբ ավելի խոցելի են այն մարդիկ, ովքեր տարվա ընթացքում որոշակի տրավմաների են ենթարկվել: «Հիմնականում խոցելի են այն մարդիկ, ովքեր եղանակի նկատմամբ զգայուն են: Օրինակ՝ խորհրդային շրջանում, երբ մարդը հիվանդանում էր, դրանից հետո նրան ուղարկում էին վերականգնման, ու ինքը որոշ ժամանակ առողջարանում վերականգնում էր անցնում: Հիմա մենք էդ ժամանակը չունենք, վերականգնում չենք անցնում, և եթե ամռանը, օրինակ, մարդու թևը կոտրվել ա, ապա աշնանը հաստատ ցավեր ա ունենալու, ու դա իրեն նեղություն ա տալու: Խոցելի խումբ ասելով՝ սա նկատի ունենք: Եթե մարդը տարվա ընթացքում ինչ-որ տրավմատիկ, ստրեսային իրավիճակ ա տարել, ապա բնականաբար, հետագայում ինքը ունենալու ա խնդիր, այսինքն՝ աշնանը էդ սրացումը զգալու ա, ինչն էլ ազդելու ա հոգեկան աշխարհի վրա»,- եզրափակեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: