Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան

 

«Սեքսոլոգիական խնդիրները մեծամասամբ ենթարկվում են բուժման: Նույնիսկ կարճ ժամանակում կարող ենք արձանագրել բավականին լավ արդյունք»,- այս մասին ԵԲՀԱ հինգերորդ տարեկան գիտաժողովի ընթացքում GlobNews.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, տարեցտարի մեծանում է սեքսապաթոլոգներին դիմողների թիվը, քանի որ մարդիկ արդեն ճիշտ են հասկանում, որ խնդիրները ոչ թե պետք է քողարկել, այլ՝ բարձրաձայնել և բժշկի դիմել:

«Հուրախություն մեզ պետք է ասեմ, որ ներկայումս անպտղությունների դեքում հավասարապես դիտարկվում են և' կինը, և' տղամարդը: Այսինքն՝ տղամարդիկ ևս եկել են այն գիտակցությանը, որ անպտղության դեպքում պետք է ոչ թե կինը դիմի բժշկին, այլ տղամարդ-կին զույգը»:

Սեքսոպաթոլոգի խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ տղամարդու և կնոջ գործոնը անպտղության դեպքում գրեթե հավասար է 50-50% հարաբերակցությամբ: «Իհարկե, 5-10% դեպքերն էլ լինում են չբացահայտված ծագումնաբանություն ունեցող: Զույգը պետք է հավասարապես պատասխանատվություն զգա անպտղությունը բուժելու առումով: Երբ թերապիայի է գնում զույգը, բուժումն ավելի արդյունավետ է լինում»:

Ըստ միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունների, ամուսնությունից հետո՝ մեկ տարի ժամանակահատվածում, երբ զույգը վարում է անպաշտպան և առանց բեղմնականխման սեռական կյանք, բայց կինը չի հղիանում, գրանցվում է առաջնային անպտղություն:

Բժշկի խոսքով, քիչ չեն նաև երկրորդային անպտղության դեպքերը: «Երկրորդային անպտղության հիմնական պատճառները ստրեսոգեն գործոնները, հորմոնալ խախտումներն ու բորբոքային գործընթացներն են»:

Հետաքրքրական է, որ անպտղության առկայությունը խիստ ստրեսոգեն գործոն է տղամարդու համար: «Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալաի, որքան մոտ հարազատի կորուստը»:

Բուժման առումով որոշակի խնդիրներ է առաջացնում այն հանգամանքը, որ զույգին պարտադրում են սեռական հարաբերություն ունենալ ցիկլ կոնկրետ օրերին, երբ մեծ է հղիանալու հավանականությունը: «Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ հենց այս գործոնը ազդում է տղամարդու վրա: Անպտղության բուժման հիմնական ընդհատումները լինում են այն պատճառով, որ զույգի մոտ նկատվում են նաև սեքսոլոգիական խնդիրներ, ինչի կարգավորման համար հարկավոր է նաև սոցոլոգիական միջնորդություն»:

Վերջին տարիներին, ըստ սեքսոպաթոլոգի, Հայաստանը կիրառում է անպտղության բուժման բոլոր այն մեթոդները, որոնք կիրառում են զարգացած երկրները: «Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է ստացել նաև արտամարմնային բեղմնավորումը, որը նույնպես համահունչ է միջազգային փորձին»: