Այսօր՝ 2018-10-15

Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին ԵՊԼՀ նախկին Ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել․ նախաքննությունն ավարտվել է Կրակոցներ Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր - տեսանյութ Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել ԵԽԽՎ գործընկերները հստակ ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը. Լենա Նազարյան Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ Սասուն Միքայելյանը. Գագիկ Եղիազարյան Անհրաժեշտ է, որ ԿԸՀ բոլոր անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ պաշտոնանկ արվեն. Արման Մելիքյան Թալանել են Վանաձորի նախկին քաղաքապետի քրոջ բնակարանը Լույս չի լինի Երևանում և 6 մարզում Երկրաշարժ Սյունիքի մարզում ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Բացահայտվել է Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Եթե Փաշինյանը չշրջի անիվի ուղղությունը, այլևս անհնար կլինի այն կառավարել. Արթուր Ղազինյան Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» «Ինձ կախարդական փայտիկ պետք չի, իմ սպիտակ փայտիկն ինձ կաթիլ-կաթիլ առաջ է տանում». Տեսողությունը կորցրած Սիփանը ավագանու թեկնածու է Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Սլովակիայում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չի մնա «Սանդերլենդում» Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ծառից կախված․ նա երկտող է թողել Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Սրտանոթային հիվանդությունները աշնանը սրվում են. ինչո՞ւ. ներկայացնում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը

 

Եղանակային փոփոխություններին և ցրտելուն զուգահեռ սրտանոթային համակարգի հիվանդությունները սրվում են: Այս մասին ԵԲՀԱ հինգերորդ տարեկան գիտաժողովի ընթացքում GlobNews.am-ի հետ զրույցում նշեց սրտաբան Ֆլորա Մուրադյանը:

«Աշնանը հիմնականում զարկերակային ճնշման բարձրացում է նկատվում: Մարդիկ, ովքեր ունեն սրտային անբավարարություն, դեկոմպեսացվում են՝ պայմանավորված զարկերակային ճնշման տատանումներով: Սեպտեմբերի կեսից սկսած սրտի հետ խնդիրներ ունեցող մարդիկ սկսում են իրենց ավելի վատ զգալ: Ամռանը նրանց ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում»:

Սրտաբանի խոսքով, ամառային հանգստից հետո սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցող մարդը պետք է անպայման դիմի սրտաբանի: «Ամռան ավարտվելուց հետո պետք է վերանայվի հիվանդի բուժումը, որովհետև զարկերակային ճնշման բարձրացմանը զուգահեռ, պետք է փոխել դեղորայքը: Իսկ եթե հիվանդը բժշկին դիմում է միայն ծայրահեղ վատ ինքնազգացողություն ունենալուց հետո, ապա շատ ավելի բարդ է լինում վիճակը կայունացնել»:

Ինքնազգացողության վատացումը չպետք է միայն զարկերակային ճնշման տատանմամբ որոշվի: Հնարավոր է ճնշումը կայուն լինի, սակայն շրջանառող արյան ծավալի մեծացում կամ փոքրացում լինի: «Հիվանդը դա կզգա ինքնազգացողության վատացմամբ, թուլությամբ, քնկոտությամբ, գլխապտույտներով: Բայց ինքը չի հասկանա՝ դա օրգանիզմում իր շրջանառող արյան ծավալի մեծացմամբ է պայմանավորված, թե՞ այլ խնդիր կա: Հետևաբար մասնագետին դիմելն ավելի ճիշտ է: Քանի որ երբեմն լինում են դեպքեր, երբ ուղղակի հնարավոր չի լինում կորցրածն այլևս հետ բերել»:

Բացի այդ, ըստ սրտաբանի, կան բազմաթիվ ուղեկցող հիվանդույուններ, որոնք աշնանը կարող են ակտիվանալ կամ պասիվանալ: «Դիաբետ, հիպոթիրոզ կարող է ունենալ հիվանդը, որոնք նույնպես ազդում են սրտանոթային հիվանդությունների վրա: Եվ դրանք ուղղակի կարող են արտահայտվել ինքնազգացողության վատացմամբ. օրինակ՝ արևը կամ եղանակի ցրտելը կարող է շատ վատ ազդել հիվանդի վրա: Եվ այս վիճակը կարգավորելու համար հիվանդը պարզապես պետք է դիմի սրտաբանի, որպեսզի գործը չհասնի մինչև հիվանդանոց և ստացիոնար բուժում»:

Սրտաբանի համոզմամբ, սուր սրտային խնդիրները, ինֆարկտը, սրտային նոպաները շատ-շատ երիտասարդացել են: «Սրտամկանային ինֆարկտով մինչև անգամ 17 տարեկան հիվանդ ունեցել ենք: 25-30 տարեկանների դեպքում սրտանոթային հիվանդությունները բավականին մեծ տարածում են ստացել: Սակայն սրտաբաններին հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն ստենտ և պարտադիր սեզոնային բուժննում եմ անցնում: Միայն այս առումով է մարդկանց գիտակցությունը բարձրացել»:

Սրտի ստենտավորման մակարդակը վերջին տարիներին Հայաստանում բավականին բարձրացել է: «Պետպատվերի շրջանակում մենք իրականացնում ենք ստենտավորում, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Եվ քանի որ հիվանդների վիճակ ստենտից հետո շատ արագ կարգավորվում է, և մարդկանց մոտ հավատն ավելի է մեծանում: Եվ կարևոր է նշել, որ ստենտավորման ընթացքում մահվան դեպքեր բացարձակ չեն գրանցվում: Կամ 3 տարվա մեջ 1 դեպք կարող է գրանցվել, իսկ մենք ամսական 100 և ավելի ստենտավորում ենք անում»,- նշեց սրտաբանը:

Սրտամկանի ինֆարկտի երիտասարդացման հիմնական պատճառը, ըստ սրտաբանի, աղտոտված օդն ու ոչ ճիշտ սնունդն է: «Աղտոտված օդը, սխալ կենսակերպն ու անհայտ ծագումով սնունդը սրտամկանի ինֆարկտի երիտասարդացման հիմնական պատճառն է: Մենք չունենք մշակույթ՝ առավոտյան նախաճաշելու, ինչը շատ սխալ է: Իսկ ճաշի ժամին ուտում ենք երշիկ, որի բաղադրության մասին գաղափար անգամ չունենք: Իսկ գիշերային ժամերին ուտում ենք ամեն ինչ, կշտանում ենք և քնում, ինչը բերում է մարսողության վատացման և անոթներում ճարպի կուտակման»:

«Մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ, պետք է հետևեն նաև իրենց սննդակարգին: Պետք է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը, ճարպոտ սնունդը, տապակաները, բարդ սնունդը՝ տարբեր համեմումներով: Ինչպես նաև ցանկալի չէ օգտագործել աղացած միս և շատ հեղուկ: Կարելի է ասել, որ շաքարային դիաբետ ունեցողների համար սահմանված սննդակարգը ամբողջապես բավարարում է սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց»,- եզրափակեց սրտաբան Ֆլորա Մուրադյանը:

Նարե ԳՆՈՒՆԻ