Այսօր՝ 2018-10-15

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2-րդ ու 15-րդ համարները կհրաժարվեն մանդատներից Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին ԵՊԼՀ նախկին Ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել․ նախաքննությունն ավարտվել է Կրակոցներ Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր - տեսանյութ Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել ԵԽԽՎ գործընկերները հստակ ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը. Լենա Նազարյան Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ Սասուն Միքայելյանը. Գագիկ Եղիազարյան Անհրաժեշտ է, որ ԿԸՀ բոլոր անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ պաշտոնանկ արվեն. Արման Մելիքյան Թալանել են Վանաձորի նախկին քաղաքապետի քրոջ բնակարանը Լույս չի լինի Երևանում և 6 մարզում Երկրաշարժ Սյունիքի մարզում ՀՀ ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Բացահայտվել է Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին, նաև վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում. Aysor.am
Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինծառայողին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Եթե Փաշինյանը չշրջի անիվի ուղղությունը, այլևս անհնար կլինի այն կառավարել. Արթուր Ղազինյան Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» «Ինձ կախարդական փայտիկ պետք չի, իմ սպիտակ փայտիկն ինձ կաթիլ-կաթիլ առաջ է տանում». Տեսողությունը կորցրած Սիփանը ավագանու թեկնածու է Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Սլովակիայում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չի մնա «Սանդերլենդում» Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Հանուն հայ մանուկների Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ ճանապարհ կանցնի. Sport.panorama.am 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ծառից կախված․ նա երկտող է թողել Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հովհաննիսյանը ոստիկանություն հաղորդում է տվել. ընտանիքին սպառնում են

 

Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում հացագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հավելելով, որ ԶԼՄ-ներին ու քաղաքացիներին հորդորում է հեռացնել հայհոյանքներն ու սպառնալիքները՝ ուղղված իր հասցեին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի գործընկերներ,

Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։

Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն)գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։

Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչեւ դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Հ.Գ. Լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշներին, սկզբունքներին, նախադեպերին՝ ես յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու եմ հայհոյանքների համար հարթակ տրամադրած եւ հարթակ դարձած լրատվամիջոցներին եւ անձանց, թեեւ մեր օրենսդրությամբ եւ ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։

Սրանով լրատվամիջոցները հնարավորություն կունենան ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտվի նրանց գործունեությունը եւ որեւէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը։ Ինձ համար խոսքի ազատությունը եղել է եւ միշտ լինելու է բարձրագույն արժեք, սակայն մի բան պետք է հստակ լինի բոլորի համար՝ հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ։