Այսօր՝ 2018-11-19

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Առաքելական եկեղեցին չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Անօթեւանի համար 400 հազար դոլար հավաքողները եւ անօթեւանն ինքը խարդախներ էին Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը «Ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական». Արա Պապյան Շիրակի պետհամալսարանում շարունակվում է բեսպրեդելը. Գագիկ Համբարյան Լավրովը հայտնել է Ռուսաստանի դեմ նոր պլացդարմ ստեղծելու Արեւմուտքի փորձերի մասին Դաշտավան գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Թրամփն ուսումնասիրում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու տարբերակները Բացահայտվել է Աստղաձորում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված Վրաստանի նախագահի անկախ թեկնածուն վերջին երկու շաբաթում 1 մլն 800 հազար լարի նվիրատվություն է ստացել Խոշոր ավտովթար «Մելիցա» ռեստորանի մոտ. կան վիրավորներ Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դավիթ Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին «Մենք» դաշինքը հրապարակել է իր տարբերանշանը Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ…». Նիկոլ Փաշինյան Սթափվե՛ք. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են ուսանողուհիներին Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում «Մեզ ծաղրել են, արհամարհել». Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու Պուտիննն անձամբ հրահանգել է, որ ՀՀ-ում բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական. Փաշինյան Բժիշկը չի ասել, որ երեխայի քիթը կոտրված է, միայն հակաբորբոքայիններ է նշանակել և տուն ուղարկել Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցել անհրաժեշտ է. Տիգրան Աբրահամյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին Արատակարգ դեպք Թուրքիայում, զինվորը պատանդ է վերցրել մարդկանց (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 80 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց Կոտրել է վճարահաշվարկային տերմինալի սենսորային ապակին և մոնիտորը (տեսանյութ) Հետաքրքիր կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լսել բոլոր կուսակցությունների դիրքորոշումը արցախյան խնդրի վերաբերյալ. Թևան Պողոսյան ԳՆ-ն հորդորում է երկու օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը Հեղափոխությունը պետք է հասցնենք իր հանգրվանին. վարչապետ- տեսանյութ Ղարաբաղի հարցի թաքուն լուծում լինել չի կարող. Փաշինյան 0-ից մինչև 23 տարեկանների շրջանում առաջին տիպի դիաբետի տարեկան 9-10 % աճ է նկատվում. «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դին Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար - տեսանյութ Շարունակվում է ԱԺ քառօրյան. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը․ Ուղիղ Խոշոր հրդեհներ Ստամբուլում (տեսանյութ) Ավտոտնակից անվադողեր է գողացել` պատճառելով 100.000 դրամի գույքային վնաս. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ) 7 օր առաջնագծում. ի՞նչ է կատարվել արցախա-ադրբեջանական սահմանին
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերին համապատասխանող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

 

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնության մասին, որը, հայկական կողմը, կարողացել է դարձնել մեր ազգային շահերի տիրույթում տեղավորվող ձևակերխումներով բանաձև:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը կամ

Հարգելի գործընկերներ,

Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը:

Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձևակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն:

Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության ամդամները։

Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որևէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։

Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»։