Այսօր՝ 2018-12-17

«Ուկրաինայի հետ չենք պատերազմի, ես ձեզ դա խոստանում եմ». Լավրով ՀՀ-ում առկա ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել, ձկնագողությունը չկասեցնելու դեպքում անդառնալի հետևանքներ կլինեն. Բ. Գաբրիելյան 2018թ. աշխարհում ամենաշատ տանկեր ունեցող երկրների տասնյակը Այս պահին հետգրիպային բարդություններով հիվանդներ վերակենդանացման բաժանմունքներում չկան Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Էրդողանն ընդդիմությանը նախազգուշացրել է չփորձել հետևել «դեղին անթև բաճկոնների» օրինակին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում. իրանագետ Վրաստանի կաթողիկոսն օրհնել է ՀՀ նախագահին Լավրովի հայտարարությունը կարող է նշանակել, որ ՀՀ-ում այլևս չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ՝ ներառյալ Ռուսաստանի զինվորները․ Արթուր Ղազինյան Բակո Սահակյանն ու Ավստրիայում ՀՀ դեսպանը քննարկել են արտաքին քաղաքական հարցեր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է հունական նախկին իշխող կուսակցության համագումարին Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա Կիսաֆաբրիկատների արտադրամասում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ՍԱՊԾ Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը՝ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները Հայտնաբերվել են Երևանում 23-ամյա երիտասարդին սպառնալիքներով առևանգողները. նրանք ձերբակալված են. Ոստիկանություն Դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը հայտնի են Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին
Ջիբրալթար-Հայաստան 2:6․ Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում Մահացել է Արթուր Ապրեսովը Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դավիթ Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին և հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: