Այսօր՝ 2018-10-23

Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին ԱԺ-ն երկուշաբթի օրն արտահերթ նիստով քննարկի Ընտրական օրենսգիրքը Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ 256 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկելու վկայականներ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում․ ՄԱԿ-ի զեկույց Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին Պուտինը կպատասխանի Ուկրաինայի պատժամիջոցներին Մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը Ռազմամթերք՝ Բաքվի դպրոցներից մեկի նկուղում Սպաների պաշտոնի իջեցում՝ նախարարի հրամանով 11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել. Ինչեր է թաքցրել Լիդիանը և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը. ՀԲՃ ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Թելման Թադեւոսյանը նշանակվել է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի ներկայացնի. Բաբլոյան
Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյան Ես սրանից լավ հոտ չեմ առնում. Արմեն Ռուստամյան Պավլիկ Մանուկյանի հրաժեշտը Միայնակ Գայլին Արծվիկ Մինասյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Վահրադյանը և Աշոտ Հակոբյանն ազատվել են պաշտոններից «Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել Լուրջ բախում է եղել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Փաստ» Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա» - տեսանյութ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել.Էդուարդ Շարմազանով Երևանում ավտոբուս է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Անպտղությունը տղամարդու համար կարող է լինել հավասարազոր ցավալի, որքան մոտ հարազատի կորուստը. Սևադա Հակոբյան Աշնանային դեպրեսիա. ովքե՞ր են ավելի խոցելի Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ու ես կկանգնեմ նրա կողքին. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին Գեներալ Մանվելը հրաժարվում է առաջարկից՝ ցուցմունք չի տալիս Քոչարյանի դեմ. «Հրապարակ» ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ Սա տանելու է արյունահեղության, իրենց պաշտոնի համար ժողովրդի դեմ են դուրս գալիս. Սասուն Միքայելյան Սրտանոթային հիվանդությունները աշնանը սրվում են. ինչո՞ւ. ներկայացնում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը Մարտուն Գրիգորյանը երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ. «Հրապարակ» Առաջնային է լինելու պրոֆեսիոնալ կարողությունը, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական չի լինելու և չի նշանակում՝ կուսակցական է լինելու. Նիկոլ Փաշինյան - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ո՞վ է սխալ` Փաշինյանը, թե Բագրատյանը. ըստ Բոստանջյանի` ԿԲ-ն ամենակայացած կառույցն է. verelq.am

 

Վերջին շրջանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատի դիրքերից: Նախօրեին Փաշինյանի հերթական գրառումը պարոն Բագրատյանը ևս չանտեսեց` իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով դրան ու նշելով, որ վարչապետը սխալ է:

Կիսո՞ւմ են արդյոք տնտեսագետները Հրանտ Բագրատյանի քննադատությունը: VERELQ-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարոն Բոստանջյան, Նիկոլ Փաշինյանի` «թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար» գրառմանը Հրանտ Բագրատյանը երեկ տվել է կտրուկ պատասխան, միաժամանակ նշելով, որ Կենտրոնական բանկը չի գտնվում վարչապետի իրավասության ներքո: Բացի այդ, նաև ավելացրել է` «դրանք միշտ ստում են»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախկին գործընկերոջ այս խոսքերը:

-Բագրատյանին ես համարում եմ ազատական տնտեսության համարձակ ռեֆորմատոր, ով ցանկացած կարգավիճակում իր վերլուծականներում ու գնահատականներում բարձրացրել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող խնդիրներ և մատնանշել է դրանց լուծման ուղիներ: Սակայն օբյեկտիվությունը պահանջում է միանշանակ պնդել, որ նոր հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում Կետրոնական բանկը, թերևս, ամենակայացած կառույցն է, որը հանդիսանում է ֆինանսական շուկայում և հանրապետությունում գների կայունությունն ապահովող կարևորագույն մարմին: Վերջինիս ձևավորումը սկսվել է դեռևս անցյալ դարի 90-ականների կեսերից և շարունակվում է մինչև օրս: Ի դեպ, այս կառույցի արդյունավետության մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նա միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները:

- Որո՞նք են Կենտրոնական բանկի արդյունավետության հիմնական բնութագրիչները:

- Առաջինն այն է, որ ֆինանսական շուկայի և գների կայունության ապահովման խնդրի լուծումը բացառապես իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից: Ի դեպ, տնտեսությունում նշված նպատակների լիարժեք իրագործումը կարող է տեղի ունենալ միայն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակողմանի համակարգվածության պայմաններում: Սակայն այդ առումով հանրապետոթյունւմ դեռևս չի արձանագրված ցանկալի իրավիճակ, ինչի արդյունքում կայունության ապահովման առումով հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է Կենտրոնական բանկի վրա:

Երկրորդ, հանրապետությունում արժութային շուկայում ներկայումս ձևավորված հարաբերական կայունությունը, ինչպես նաև փոխարժեքի կտրուկ տատանումների բացակայությունը, որոնք հանդիսանում են տնտեսական բնականոն գործունեության ապահովման կարևոր նախադրյալներ, հենց ՀՀ ԿԲ-ի գրագետ աշխատանքի արդյունք են: Չմոռանանք նաև, որ այսօր ՀՀ Կենտրոնական բանկի վրա է ընկած ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների ձևավորման և զարգացման համար համապատասխան ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման «բեռը»: Կենտրոնական բանկի աշխատանքների արդյունավետության մասին են վկայում նաև հանրապետության վճարահաշվարկային համակարգի անխափան գործունեության ապահովումը, ինչպես նաև բանկային համակարգի ներկայիս կայուն վիճակը, որում կենտրոնցված է ֆինանսական ակտիվների շուրջ 90 տոկոսը:

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հրանտ Բագրատյանի պատասխանում ներայացված համեմատական վերլուծությունների վրա հիմված մտահոգությունը:

-Ամբողջ խնիրը կայանում նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ համեմատական վերլուծություն չի կատարված: Պարզապես արձանագրված և հիմնավորված է, որ հանրապետությունում չի գրանցվել ֆինանսական ռեսուրսների արտահոսք: Ավելին, տեղի է ունեցել ավանդների ավելացում, ինչը խոսում է տնտեսությունում առկա դրական միտումների մասին: