Այսօր՝ 2019-02-23

Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել է Ռուսաստանին Վանաձորի համաժողովի ընթացքում ներկայացվել են տարբեր ներդրումային ծրագրեր. Փաշինյանը շրջայց է կատարել տեխնոլոգիական կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի ամեն քաղաքացի պետք է իրականացնի. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել, Աղասի Ենոքյանը՝ Դավիթ Սանասարյանին «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է․ Միհրան Հակոբյան Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղի, «Լավրովի ծրագիրի», քայլ առ քայլ կարգավորման մասին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը կվերակառուցվի Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան Ու՞մ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել (տեսանյութ) Լոռիում գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս. Փաշինյան «Հիմա էլ նոր հանքակերներ հասել են Տավուշին, ուզում են էնտեղ հանքեր բացեն, թունավորեն». Անի Խաչատրյան «Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ազատ ժամանակ չունի». Հայկ Ալումյան Ինձ արգելել են հանդիպել կալանավորին․ Նաիրա Զոհրաբյան
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Մահացել է Միշել Լեգրանը «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Միջազգային կառույցները Հայաստանում 6% տնտեսական աճ են կանխատեսում

 

Հայաստանի տնտեսությունը 2018-ին աճելու է 6 տոկոսով: «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, աճի նման տեմպեր կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը: Երեքշաբթի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման զեկույցում նշված է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է թե՛ տնտեսական աճի սպասվող տեմպերով եւ թե՛ բարձր գործազրկությամբ:

2018-ին հարեւան Վրաստանում նախատեսվում է 5.5 իսկ Ադրբեջանում եւ Ռուսաստանում երկու տոկոսից ցածր տնտեսական աճ: 2019-ին Հայաստանի տնտեսական աճը կարող է փոքր-ինչ նվազել, հասնելով 4.8 տոկոսի: Միեւնույն ժամանակ, գնաճը Հայաստանում 2018-ին կազմելու է 3 իսկ 2019-ին 4.4 տոկոս: Գործազրկությունը Հայաստանում մնալու է 18 տոկոսից բարձր, մինչդեռ Ադրբեջանում ու Ռուսաստանում այն կկազմի 5 տոկոս, կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Ներկայացնելով զեկույցը, կազմակերպության ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծում է, որ տնտեսական զարգացմանն աշխարհում խոչընդոտում են առեւտրային պատերազմները.

«Միշտ ասել ենք՝ առեւտրային սակագները տնտեսական աճը խոչընդոտող հանգամանք են: Հույս ունենք՝ բոլոր խաղացողները սեղանի շուրջ կհավաքվեն եւ կբարելավեն առեւտրի պայմանները»:

Դանդաղ տնտեսական աճի պատճառներից է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը, որի հետեւանքով ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական աճը 2019-ին դանդաղելու է 0.2 տոկոսով, իսկ համաշխարհային տնտեսական աճի մակարդակը կազմելու է 3.7 տոկոս:

Փորձագետների խոսքով սակայն, ընդհանուր բարենպաստ տնտեսական պայմաններում, առեւտրային պատերազմները ներդրողներին լուրջ անհանգստություն չեն պատճառում:

«Նույնիսկ սուր առեւտրային պատերազմի դեպքում կանխատեսվում է, որ գլոբալ տնտեսության աճը մնալու է 3 տոկոսի սահմաններում: Ուստի, մեզ Դոնալդ Թրամփի գործողությունները Չինաստանի նկատմամբ չեն անհանգստացնում, չնայած, որ վատ չէր լինի խնդրի լուծում գտնվեր», - նշում է CHARLES STANLEY-ի վերլուծաբան Գարրի Ուայթը:

Նախագահ Թրամփը ԱՄՆ ներմուծվող չինական արտադրության մի շարք ապրանքների նկատմամբ սակագներ է սահմանել, որի նպատակն է պաշտպանել եւ խթանել ամերիկյան արտադրությունը: