Այսօր՝ 2019-02-23

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի ամեն քաղաքացի պետք է իրականացնի. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել, Աղասի Ենոքյանը՝ Դավիթ Սանասարյանին «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է․ Միհրան Հակոբյան Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղի, «Լավրովի ծրագիրի», քայլ առ քայլ կարգավորման մասին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը կվերակառուցվի Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան Ու՞մ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել (տեսանյութ) Լոռիում գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս. Փաշինյան «Հիմա էլ նոր հանքակերներ հասել են Տավուշին, ուզում են էնտեղ հանքեր բացեն, թունավորեն». Անի Խաչատրյան «Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ազատ ժամանակ չունի». Հայկ Ալումյան Ինձ արգելել են հանդիպել կալանավորին․ Նաիրա Զոհրաբյան Վենեսուելացի փախստականների թիվը հասել է 3,4 միլիոնի ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 491 դրամ, ռուսական ռուբլին՝ 7.70 դրամ «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին այսօր կժամանի Հայաստան
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Մահացել է Միշել Լեգրանը «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է Քվեբեկի ցանկացած համալսարանում սովորելու 10 կրթաթոշակ

 

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկի ցանկացած համալսարանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը»,- ասաց նախարարի տեղակալը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի հետ փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ կապված Հայաստանի կրթական հաստատություններին աջակցելու հետ:

Փորձում են հասկանալ, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում կրթական երկու հաստատությունների՝ Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար:

Նախարարի տեղակալը նշեց, որ «Ալյանս Ֆրանսեզը» ֆրանկոֆոնիայի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպել է ֆրանսերեն լեզվի մասնագիտական զարգացման դասընթացներ: Առաջարկվել է դասընթացներ անցկացնել նախարարության որոշ աշխատակիցների համար, ովքեր ունեցել են համապատասխան մակարդակի գիտելիքներ:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն՝ մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար»,- ասաց Արևիկ Անափիոսյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին Ֆրանսիայից Բելգիայից մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով տարբեր բուհերից ներկայացուցիչներ են գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ:

Արևիկ Անափիոսյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: