Այսօր՝ 2019-06-16 | RSS | FACEBOOK

Մահացել է կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը Անկարան և Բաքուն «եղբայր քաղաքներ» կդառնան Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը 21-ամյա գրպանահատին բերման են ենթարկել, բայց գողոնը չկա Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Մերկել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում Թրափմը համեմատել է իր կնոջը Ժակլին Քենեդու հետ «Ադեկվադ»–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին Վրաստանում այլ երկրի դրոշ կանգնեցնելն օրենքով կկարգավորվի Նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը. Աշոտյանը՝ Կոտայքի մարզպետի մասին Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան «Տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, բոլորիս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ». Բելլա Լալայանը աշխատանքից ազատվել է Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, դա չեն հասկանում գժուկները ու Նիկոլի արտասահմանյան տերերը. #ՍուտՆիկոլ նախաձեռնության անդամ Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից Ինչո՞ւ մարտի 1-ից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց (տեսանյութ) Հայաստանի Մ18 հավաքականը եռօրյա մարզահավաք կանցկացնի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40% Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային 10-0. Միհրան Հարությունյանի ջախջախիչ հաղթանակը- տեսանյութ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը. verelq.am Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Մխիթարյանը չի մեկնի Բաքու Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ԵԽԽՎ-ում առաջարկել են ՌԴ պատվիրակությունից պաշտպանվել քիմպաշտպանության կոստյումներով

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 25 անդամ փաստաթուղթ է ստորագրել նրա վերաբերյալ, որ ռուսական պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու դեպքում, իրենց ու մյուս պատգամավորներին պետք է տրամադրվեն քիմիական հարձակումից պաշտպանվելու համար նախատեսված կոստյումներ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, «Ռուսաստանի վերադարձի հակազդման միջոցներ» կոչվող նախագիծը ներկայացրել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն:

Աղբյուրը նկատում է, որ ուկրաինական կողմը քիմպաշտպանության կոստյումները հատուկ է նշել՝ ակնարկելով Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին գործակալ Սերգել Սրիպալի ու նրա դստեր թունավորման աղմկահարույց դեպքը, ինչի համար պաշտոնական Լոնդոնը մեղադրում է Կրեմլին:

«Հաշվի առնելով քայլերը, որոնք կարող են հանգեցնել ՌԴ խորհրդարանական պատվիրակության վերադարձին ԵԽԽՎ, ինչպես նաև հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում՝ Սոլսբերիում (Սկրիպալների թունավորումը-tert.am), տեղի ունեցած դեպքերը, ԵԽԽՎ-ին առաջարկում ենք փոխել կանոնակարգն ու հաջորդ նստաշրջաններին կառույցի անդամներին քիմիական և ռադիոակտիվ ազդեցության պաշտպանության միջոցներով ապահովել»,-ասված է փաստաթղթում, որին աջակցել են խորհրդարանականներ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից ու Վրաստանից:

Փաստաթուղթը փոխանցվել է վեհաժողովի քարտուղարություն, սակայն այն չի գրանցվել, քանի որ հավուր պատշաճի ձևակերպված չի եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է դուրս մնալ Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների անդամ պետությունների շարքից, եթե մինչև հաջորդ տարվա կեսերը չսկսի համապատասխան վճարումներ անել կառույցի բյուջե: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ Ռուսաստանն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ անհրաժեշտ վճարումները չանել, ինչն էլ իր հերթին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Յագլանդը հիշեցրել է, որ 2019թ. հունիսին կլրանա Ռուսաստանի կողմից միջազգային կառույցի բյուջե արված վերջին վճարման պահից ի վեր երկամյա ժամկետը: Եվ եթե Մոսկվան նոր վճարում չանի, ապա կարող է դադարեցնել իր աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: