Այսօր՝ 2019-02-23

«Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի ամեն քաղաքացի պետք է իրականացնի. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել, Աղասի Ենոքյանը՝ Դավիթ Սանասարյանին «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է․ Միհրան Հակոբյան Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղի, «Լավրովի ծրագիրի», քայլ առ քայլ կարգավորման մասին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը կվերակառուցվի Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան Ու՞մ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել (տեսանյութ) Լոռիում գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս. Փաշինյան «Հիմա էլ նոր հանքակերներ հասել են Տավուշին, ուզում են էնտեղ հանքեր բացեն, թունավորեն». Անի Խաչատրյան «Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ազատ ժամանակ չունի». Հայկ Ալումյան Ինձ արգելել են հանդիպել կալանավորին․ Նաիրա Զոհրաբյան Վենեսուելացի փախստականների թիվը հասել է 3,4 միլիոնի ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 491 դրամ, ռուսական ռուբլին՝ 7.70 դրամ
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Մահացել է Միշել Լեգրանը «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Գիրք և գինի». մշակութային միջոցառումներ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

 

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ընթացքում իրակնացվող մշակութային ծրագրերի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 10-ին, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, այն բաղկացած է երկու մասից. ցուցահանդես, որը ներկայացնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը և ֆրանկոֆոն «Գրքի սալոն»: Այնուհետև, կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը և Վահե Բուդումյանը:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից, սակայն այս իրադարձությանը նախորդել է ֆրանսիական և ֆրանսախոս քաղաքակրթության, մշակույթի, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի հետ հայերի ունեցած առնչությունների դարավոր պատմությունը: «Գիրք և գինի» գողտրիկ ցուցահանդեսը ներկայացնում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոս մշակույթի ուրույն տեղն ու դերը հայկական մշակույթի պատմության մեջ...»,- ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ուղերձն ընթերցեց նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Ֆրանկոֆոն «Գրքի սալոնի» բացումով, որը կազմակերպել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ցուցադրությանը ներկայացված էին ֆրանսիացի հրատարակիչ Վարուժան Սիրափյանի և հայ հրատարակիչների ֆրանսերեն լեզվով գրքերը:

Նույն վայրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացրեց «Գիրք և գինի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներառված էին Հայաստանի ազգային գրադարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ա. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցանմուշները՝ տարբեր տարիների հրատարակություններ, հնատիպ գրքեր, անձնական իրեր, բացիկներ, նամակներ, որոնք վկայում էին հայ-ֆրանսիական մշակութային կապերն ու դարավոր բարեկամությունը:

Միջոցառումների շարքը նշանավորվեց ֆրանսիացի ժամանակակից գրող Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:

Իր խոսքում Լեյլա Սլիմանին նշեց, որ Հայաստանում է գտնվում ոչ միայն որպես գրող, այլ նաև որպես Ֆրանկոֆոնիայի դեսպան: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց գրքի հայերեն թարգմանության, շնորհանդեսի կազմակերպման համար և հույս հայտնեց, որ «Մեղմիկ երգը» գրքը սիրելի կդառնա հայ ընթերցողին: