Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հիշեցրել է, որ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություններ է հրապարակել նախօրերին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի վերաբերյալ, որում նման տեղեկություն չկա:

«Եթե լիներ նման որոշում, ապա ես ինքս դա կհրապարակեի: Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցության, նաև ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն: Որևէ կուսակցություն ցուցակ չի հրապարակել, ընտրությունները նշանակված չեն, կարիք չկա ՀՀԿ-ին շտապեցնելու: Հասկանում եմ հետաքրքրությունը, ինտրիգը, հասկանում եմ նաև լրատվամիջոցների հետաքրքրությունը, բայց մեզ մի շտապեցրեք, որովհետև մենք ժամանակացույցի մեջ ենք»,- մանրամասնել է Աշոտյանը:

Նա հավելել է՝ երբ լինի արտահերթի անցկացման որոշում, ժամանակացույց լինի, այդ ժամանակ կուսակցությունը վերջնական իր դիրքորոշումը կներկայացնի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հիմա իրենց կուսակցական աշխատանքների ժամանակն է:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՀԿ-ն որոշել է մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: