Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վարչապետը հիմա նստած նայում է, մտածում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է. Աշոտյան

 

Մեկ շաբաթ առաջ Ընտրական օրենսգիրքը նույնությամբ անփառունակ տապալվեց այս դահլիճում, սակայն գործող իշխանությունները գտան ձևը տապլաված ԸՕ-ն այս դահլիճ հետ բերելու համար: Այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Վարչապետը հիմա նստած նայում է, մտածում է՝ ինքը Հուլիոս Կեսարն է, ՀՀԿ -ն, Ծառուկյան դաշինքը, ԵԼՔ-ը և ՀՅԴ-ն այն գալական ցեղեր են, իրար կուտեն, ինքն էլ իր կայսրությունը կընդլայնի: Չի լինելու նման բան, պարոն վարչապետ: Այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես ձեր վրա է»,- նշեց Աշոտյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու.

«Բոլոր այն կարծիքները, թե կոնսենսուս մինուս մեկ է, թերի քաղաքական արժեք են ստանում, հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսակետից, ինչպես նաև եվրոպական ինստիտուտների աչքերում: Սա սաբոտաժ չի, սա քաղաքական դիրքորոշում է: ԸՕ-ի փոփոխությունները հրամցնել որպես ժողովրդավարական բարեփոխում ծաղր է ժողովրդավարության հանդեպ»,- ասաց Աշոտյանը:

Ըստ պատգամավորի, խորհրդարանում այսօր գործադրվել են բոլոր լծակները ձայներ ապահովելու համար: Արմեն Աշոտյանի խոսքով, այսօրվա քվեարկությունը խորհրդարանի արժանապատվության հարցն է, պատանդ չդառնալու հարցն է: