Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է. Ռոբերտ Քոչարյան

 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ru կայքին ՝ խոսելով քաղաքականություն վերադարձի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումների ու դրա ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման հավանականության մասին:

Լրագրողի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Ազգային ժողովի ցրմանն ու ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրման հավանականությանը:

«Որևէ կասկած չունեի առ այն, որ այս ներկայացումը կխաղան ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանում որևէ զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորել ու չեն համագործակցել այս ամենը կանխելու համար»,-ասել է Քոչարյանը:

Այնուհետև լրագրողը հետաքրքրվել է, թե արտահերթ ընտրություններն ինչ արդյունք կունենան. վերջ կտա՞ն անկայունության ընթացիկ ժամանակաշրջանին, թե՞ անկայունության նոր փուլի սկիզբ կդառնան:

«Այս տեսակետներից ո՞րն է ավելի մոտ ճշմարտությանը»,-հարցրել է լրագրողը, ինչին ի պատասխան ՀՀ նախկին ղեկավարը նշել է, որ «սա, անկասկած, բեկումնային պահ է»:

«Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական միավորի լիարժեք գերիշխանությամբ: Եվ այդ քաղաքական միավորում գերիշխող է լինելու միայն մեկ մարդ: Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է երկարաժամկետ կայունություն ապահովել: Մնացյալ խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն զարգացման նման սցենարի:

Իսկ այդ սցենարն առաջ է գնում մոբիլիզացման ռեսուրսով, որին դեռևս տիրապետում է միայն Փաշինյանը: Ակնհայտ է, որ եթե այսօր կուսակցությունները պատրաստ չեն ընտրություններին, ուրեմն դրանց ելքը միանգամայն կանխատեսելի է»,-ասել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ «այժմյան Հայաստանում ընտրազանգվածի մի մասը գտնվում է էյֆորիայի մեջ ու պատրաստ չէ առարկայական բանավեճի, ինչն էլ նշանակում է, որ սխալ որոշումների կայացման ռիսկերը կտրուկ աճում են»:

«Ցանկացած հոգեբան կփաստի, որ լուրջ որոշումները չի կարելի կայացնել հուզական գրգռվածության վիճակում»,-ընդգծել է Քոչարյանը: