Այսօր՝ 2019-01-24

Նորակերտ և Սիս համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Լուկաշենկոն բողոքել է ֆեյքային լուրերից ՊՆ պարզաբանումը՝ զինծառայող Յուրի Բրոյանի գործի վերաբերյալ 6 մարզիկներ ձմեռային զորակոչից տարկետում ստացան. Նրանք ըմբշամարտիկներ ու բռնցքամարտիկներ են Մխիթար Հայրապետյանը կգլխավորի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Կառավարությունը արտոնություն է տրամադրել «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Մերժվել է Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը․ փաստաբան Տիգրան Ավինյանը հրաժարվել է ծառայողական ևս մեկ մեքենայից Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւս հրավիվել է ՔԿ Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները Մտածելու ենք արդեն քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համար նախատեսվող համավճարը հանելու մասին․ նախարար Հոնկոնգի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի արտոնագրի Նոր դրոշմապիտակները կլինեն շատ ավելի փափուկ և հնարավորինս ամուր կկպչեն ապրանքներին ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel Tigra-ն. կա վիրավոր
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ» Կարիքս ունենալու դեպքում նորից կարող ես զանգել ու ասել` Հով ջան ողջույն, Նիկոլն է. Հովհաննես Ազոյան 131 կողմ, 0 դե՞մ... «նախանձելի», բայց խորհրդարանի համար ոչ նորմալ միաձայնություն Մեր երկրի իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել․ Նիկոլ Փաշինյան ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ, շնորհավորել դիրքապահ զինվորականներին Կենտրոնական բանկը ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում Կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ (տեսանյութ) Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա - տեսանյութ Կնոջը ծեծելու համար ամուսինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից. «Ժամանակ» Առևանգված «Լեքսուսով» վթարի են ենթարկվել. կա 2 զոհ, 3 վիրավոր Մահվան ելքով վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. իրար են բախվել 4 մեքենա (տեսանյութ) Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․(տեսանյութ) Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն. Արմեն Աշոտյանը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Գյումրիում ձևավորվել է կինոգործիչների գիլդիա, նախագահ է ընտրվել Ղարիբ Ղազարյան Դատարանը քննում է Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը. ՈՒՂԻՂ Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Նախատեսում եմ լինել նաեւ հայերի ձայնը Վաշինգտոնում․ նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսի

 

Ներկայացնում ենք «Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ։

-Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը:

-Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգտոնը բեւեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ, ով միշտ փորձել է միավորել մարդկանց՝ հանուն լուրջ խնդիրների կարգավորման: Եվ այս շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ առողջապահություն, աշխատատեղեր, տնտեսություն: Ես ցանկանում եմ աշխատել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք անհանգստացնում են այս շրջանի աշխատավոր մարդկանց։

-Արդյո՞ք քաղաքական պայքարը բարդ է ընթանում: Երբեմն այն հատկապես բարդ է թեկնածուի ընտանիքի համար:

-Կարծում եմ, երբեմն մարդկանց հետ են մղում թեկնածությունն առաջադրելուց հետո ծագող հնարավոր դժվարությունները: Թեկնածուի կյանքը մանրազնին քննության է ենթարկվում: Այս վախը նաեւ զերծ է պահում բազմաթիվ կարող մարդկանց իրենց թեկնածությունն առաջադրելուց, իսկ իմ պատկերացմամբ, եթե մենք ցանկանում ենք երբեւէ բարելավել այս երկիրը, ապա մեզ անհրաժեշտ է, որ արժանի մարդիկ առաջադրվեն ընտրություններին:

Հավանաբար, ընտրական պայքարի առավել բարդ հանգամանքը ընտանիքից հեռու գտնվելն է: Ես ունեմ 11-ամյա որդի եւ 8-ամյա դուստր, եւ ես ու կինս որոշում կայացրեցինք երեխաներին մասնակից դարձնել այս գործընթացին, տանել մեզ հետ միջոցառումների: Նրանց դուր է գալիս քարոզարշավը, իսկ ես հնարավորություն ունեմ նրանց հետ ժամանակ անցկացնել»:

-Ձեր հայկական արմատների վերաբերյալ: Կարո՞ղ եք պատմել այդ մասին: Որքան տեղյակ եմ, մայրական կողմից եք հայ:

-Իմ տատիկը... եւ նրա ընտանիքը Եդեսիայից էին եւ Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:

Հայկական արմատները իմ անցյալի շատ կարեւոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետեւ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, եւ այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, եւ այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների:

-Հայ համայնքը ձեզ աջակցություն ցուցաբերել է: Արդյոք նախատեսո՞ւմ եք աշխատել Ամերիկայի հայերի հետ:

-Էնթոնի Բրինդիսի. «Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարեւոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ եւ լինել հայերի ձայնը Վաշինգտոնում։