Այսօր՝ 2019-02-23

2012թ.-ից հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ․ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին Գվատեմալայում նախագահի կնոջ դեմ հետաքննություն են սկսել Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել է Ռուսաստանին Վանաձորի համաժողովի ընթացքում ներկայացվել են տարբեր ներդրումային ծրագրեր. Փաշինյանը շրջայց է կատարել տեխնոլոգիական կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի ամեն քաղաքացի պետք է իրականացնի. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել, Աղասի Ենոքյանը՝ Դավիթ Սանասարյանին «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է․ Միհրան Հակոբյան Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղի, «Լավրովի ծրագիրի», քայլ առ քայլ կարգավորման մասին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը կվերակառուցվի Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան Ու՞մ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել (տեսանյութ) Լոռիում գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս. Փաշինյան «Հիմա էլ նոր հանքակերներ հասել են Տավուշին, ուզում են էնտեղ հանքեր բացեն, թունավորեն». Անի Խաչատրյան
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Մահացել է Միշել Լեգրանը «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Արայիկ Հարությունյանը Երևանի պետական կոնսերվատորիայի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից և կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները ևս այդ համատեքստում կարևոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի և քառապատկի ջանքերը, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է և հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջև դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի և կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար և շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարևորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձևավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում և այդ առումով կարևոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում և իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին և ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, և ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար: