Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Չպետք է տարանջատել ժողովրդի անվտանգության և տարածքների ամբողջականության հարցը. Դավիթ Բաբայանը` ԱՀ-ՀՀ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի մասին

 

Tert.am-ը Արցախի Հանրապետության և ՀՀ-ի միջև հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին խոսել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ըստ նրա` ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել:

-Պարո´ն Բաբայան, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև կնքվելու է ռազմաքաղաքական դաշինք: Նա շեշտել էր, որ համոզված է՝ ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, կունենանք այդ փաստաթուղթը: Ինչպիսի՞ դաշինքի մասին է խոսքը:

-Նման փաստաթղթի մասին պարբերաբար խոսում են, միգուցե, եթե լիներ այդ փաստաթուղթը, քաղաքական ինչ-որ նպատակների կարելի էր հասնել, բայց նույնիսկ նրա բացակայության պայմաններում, ես չեմ կարծում, որ երկու հայկական պետությունների համագործակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Այսինքն` ֆորմալ պայմանագրի առկայությունը կամ դրա բացակայությունը դե ֆակտո չի ազդում համագործակցության վրա: Բացի դրանից, եթե նման պայմանագրի անհրաժեշտությունը կա, դա պիտի լինի՝ կախված ինչ-որ կոնկրետ իրավիճակից և այլն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ զգացմունքային պահը մի կողմ դնենք, պետք է հաշվի առնենք, որ եթե սկսենք դաշինքի, պայմանագրի վրա աշխատել, դա ինչպիսի արձագանք է ունենալու աշխարհում, ինչ է լինելու, հազար ու մի խնդիր կա, պիտի շատ լավ մտածենք: Շեշտում եմ` եթե մենք այդպես ենք ասում, դա չի նշանակում, որ մենք դեմ ենք պայմանագրին կամ երկու հայկական պետությունների համագործակցությանը դեմ ենք:

-Բայց Վիտալի Բալասանյանն ասել էր, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է, տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և, կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է:

-Իրավական կողմում փաթեթը մեկ այլ բան է, բայց, իմ անձնական կարծիքով, եթե այդպիսի փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ համագործակցություն չկա, շատ բարձր մակարդակի վրա է գտնվում:

-Պարո´ն Բաբայան, փաստաթղթով մի կողմ է դրվելու «Արցախի անվտանգության երաշխավոր» եզրույթը, Բալասանյանն ասել էր, որ պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր»: Ինչպե՞ս հասկանանք, մեկը մյուսին լրացնո՞ւմ է, թե բացառում:

-Գիտեք, այսպիսի դաշինքները պիտի ուղղված լինեն բանակաշինության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը: Հիմա փաստ է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ընդհանուր առմամբ, չենք տարանջատում ժողովրդի, պետության, տարածքների, դա գրված է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում:

-Այսինքն՝ դաշինքով տարանջատելը ճիշտ չի լինի՞:

-Գիտեք, չէ, ինչքան շահարկում կարող է դրանից հետո ի հայտ գալ: Ի՞նչ է նշանակում ժողովրդի կամ տարածքի, ընդհանուր պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավոր, այնպես, ինչպես կա, այնպես, ինչպես պիտի լինի:

-Պարո´ն Բաբայան, կարելի է ենթադրել, օրինակ, եթե եզրույթների այդպիսի տարանջատում լինի, վտանգի պահին ժողովրդին կարելի է բերել ՀՀ տարածք, ասել, որ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք, տարածքների հարցը մնա:

-Այ, շահարկումներից մեկը կարող է դա լինել, դրա համար, որպեսզի զերծ մնանք այդ ամենից, կա շատ ճիշտ, համապարփակ ընդգրկուն ձևաչափ, որը գործում է`Արցախի անվտանգության երաշխավոր, այսինքն՝ սրա մեջ մտնում է ամեն ինչ՝ և´ Արցախի պետականության, և´ ժողովրդի անվտանգության, և´ տարածքների երաշխավորության հարցը: