Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Խաղաղ, թավշյա հեղափոխությունը եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը․ Դավիթ Շահնազարյան

 

Մինչ ընտրությունները հայտարարել էի, որ որևէ լավ բան արտահերթ ընտրություններում չի լինելու, քանի որ դրա արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին, մեկ, երկու ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ։

«Իշխանությունների նախագծած ընտրական օրենսգիրքն ու արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը գրեթե միառժամանակ է դրվել խորհրդարանում, ինչը լուրջ կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը։ Այդ որոշումն ընդամենը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց մեր հասարակությանը»,- հայտարարեց պատգամավորի թեկնածուն։

Նրա կարծիքով, ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ մեր պետության:

Ըստ նրա, այսօր իշխող վարչախումբը և նրա պարագլուխն անընդհատ շեշտում են, որ եղել է խաղաղ, իրենց ասելով թավշյա հեղափոխություն․ «Բայց որ դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը, առնվազն հարգաքի է արժանի այս քայլը: Եթե որևէ մեկը կարծում է, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում է: Ինչ է, Երանոսյան Լյովան պիտի հրաման չկատարեր»։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ մինչ ընտրությունները հանդիպել է կուսակցության ղեկավարներից մեկի հետ, ում անունն առայժմ չտվեց, և հարցրել՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ, նա էլ պատասխանել է, որ եթե ընտրություններին չմասնակցեն, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի։

Շահնազարյանի բնորոշմամբ, իշխող վարչախումբը և նրա ղեկավարն ամեն ինչ անում են, որպեսզի ստվեր գցեն ընտրությունների լեգիտիմության վրա։

«Մեր հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում երբեք մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել և դրանց քանակն այսքան շատ չի եղել»,- նշեց Շահնազարյանը։