Այսօր՝ 2018-12-18

Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստան կհասնի սահմանված ժամկետում. դատախազություն. Sputnik Արմենիա Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին ՀՀ-ի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել է փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ «Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին». Արթուր Ղազինյան Բրեդ Փիթը նշում է ծննդյան 55-ամյակը Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Գողության համար հետախուզվող 32-ամյա կինը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մենք վճռական ենք առաջիկա 30 տարվա ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները. նախարար Ճապոնիան պատրաստվում է նավերի մի մասը ավիակիր դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից» Երեւանի 2019-ի բյուջեն. պարգեւատրումներն աճել են, տրասնպորտի ծախսերը՝ կրճատվել Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել. պատճառներից մեկը աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխումն է Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող ազգ են․ Վրաստանի նորընտիր նախագահ

 

Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ըստ նախնական տվյալների հաղթած Սալոմե Զուրաբիշվիլին, ծննդավայր Փարիզում հայերի մասին իմացել է դեռ մանկության տարիներին, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն։

«Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն ազգ են, մեր հարևանն են ու բարեկամը, հայերի և վրացիների նախահայրերը Հայոսն ու Քարթլոսն են», -«Ալիք մեդիայի» հետ զրույցում Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը՝ պատմելով Փարիզում հայերի հետ Զուրաբիշվիլիի շփումների մասին։

Զուրաբիշվիլին սկսել է հետաքրքրվել հայերի մասին, երբ իմացել է, որ Փարիզում իրենց ընտանեկան բժիշկը՝ Ռուբեն Ավագյանը, ազգությամբ հայ է։

Զուրաբիշվիլիների ընտանիքի բժիշկը դարձել էր նաև նրանց լավ բարեկամը։ Պարզվում է՝ Ավագյանի միջոցով են Զուրաբիշվիլիները ծանոթացել Շառլ Ազնավուրի հետ։ Սալոմե Զուրաբիշվիլիի մայրը եղել է Ազնավուրի երկրապագուն դեռ այն ժամանակ, երբ Շառլն այդքան էլ հայտնի չէր։ Նինոծմինդայի բնակչության հետ իր նախընտրական հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է․ «30-ականներին, երբ մայրս մոտ 20 տարեկան էր, Փարիզի ջազ ակումբներից մեկում պարել է այն ժամանակ դեռ ոչ այդքան հայտնի Ազնավուրի հետ»։

Հետագայում Ավագյանը, որն ամենայն հավանականությամբ ազգակցական կապեր է ունեցել Ազնավուրի հետ, երիտասարդ Զեյնաբին ծանոթացրել է նաև մեկ այլ հայկական արմատներով հայտնի ֆրանսիացի երաժիշտ Միշել Լեգրանի հետ։

«Ես առաջին անգամ Սալոմեի մասին լսել եմ Ազնավուրից, երբ նա երկրորդ անգամ (2005 թվականին) այցելել էր Վրաստան: Ինձ հարցրեց՝ Զեյնաբի աղջիկը ոնց է, ես զարմացա՝ ով է Զեյնաբը, պատասխանեց՝ Զեյնաբը Ֆրանսիայի ամենասիրուն կինն է», — վերհիշում է Բայբուրթը։

Հենց այդ տարիներին է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը ծանոթացել Փարիզից Վրաստան տեղափոխված Ֆրանսիայի փորձառու դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ում Միխեիլ Սաակաշվիլին Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստան էր հրավիրել՝ ղեկավարելու արտաքին գործերի նախարարությունը։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Ֆրանսիայում՝1921 թվականին Վրաստանը ստիպված լքած քաղաքական էմիգրատների ընտանիքում: Սալոմեի պապը՝ գրականագետ ու թարգմանիչ Իվանե Զուրաբիշվիլին, 1918-1921թթ. ակտիվ քաղաքականության մեջ էր և 1921-ին, երբ Կարմիր բանակը մտավ Վրաստան, ստիպված էր ողջ կառավարության հետ լքել երկիրը։

1930-ականներից հետո, երբ Փարիզում վրացական համայնքի ղեկավար է նշանակվում Սալոմե Զուրաբիշվիլիի հայրը՝ Լևան Զուրաբիշվիլին, բարեկարգում է արվարձանային Լևիլիում գտնվող Նոյե Ժորդանիայի գլխավորությամբ Փարիզ տեղափոխված Վրաստանի առաջին հանրապետության կառավարության անդամների գերեզմանատունը։

Հենց այդ ժամանակ Լևան Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Լեվիլում հանգչող Վրաստանի առաջին հանրապետության հայազգի պատգամավորներ Գևորգ Աուշտովի և Մուկուչ Վարդոյանցի տապանաքարերի վրա գրվում են երեք լեզուներով (վրացերեն, հայերեն և ֆրանսերեն)։

Բայբուրթը պատմում է, որ նախորդ իշխանությունների տարիներին, երբ ինքը նախագահի խորհրդականն էր, Սալոմե Զուրաբիշվիլին իրեն է դիմել միջնորդել ծնունդով Ախալցիխեի Ծխալթբիլա գյուղից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցով։ Աբելյանը աշխատանքի էր վերցրել Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ ղեկավարում էր կազմակերպության անվտանգության խորհուրդը։

«2013-ին, երբ եկավ նոր իշխանությունը Սալոմեն նախարարներից մեկի հետ երաշխավորեց բավարարել քաղաքացիություն ստանալու մասին Մովսես Աբելյանի խնդրանքը։ Սալոմեն ինձ ասաց, որ հարցը շատ է ձգձգվում։ Նախագահը չէր տալիս քաղաքացիություն, երբ ասացի, թե ով է Աբելյանը, զարմացավ և ստորագրեց»,- ասում է Վան Բայբուրթը։