Այսօր՝ 2019-02-23

Հայաստանի Մ-19 հավաքականը զիջել է Ռուսաստանին Վանաձորի համաժողովի ընթացքում ներկայացվել են տարբեր ներդրումային ծրագրեր. Փաշինյանը շրջայց է կատարել տեխնոլոգիական կենտրոնում «Հաղթանակ» զբոսայգում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի ամեն քաղաքացի պետք է իրականացնի. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին Մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել, Աղասի Ենոքյանը՝ Դավիթ Սանասարյանին «Ռեկտորին փոխենք, որ բարեփոխենք» կարգախոսն իրականում կեղծիք է․ Միհրան Հակոբյան Ռիչարդ Հոգլանդը՝ Ղարաբաղի, «Լավրովի ծրագիրի», քայլ առ քայլ կարգավորման մասին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը կվերակառուցվի Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան Ու՞մ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը Թուրքիայում ռումբ վնասազերծող ռոբոտ են արտադրել (տեսանյութ) Լոռիում գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել. մեկնել է երեք մարտական հաշվարկ Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս. Փաշինյան «Հիմա էլ նոր հանքակերներ հասել են Տավուշին, ուզում են էնտեղ հանքեր բացեն, թունավորեն». Անի Խաչատրյան «Քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ազատ ժամանակ չունի». Հայկ Ալումյան Ինձ արգելել են հանդիպել կալանավորին․ Նաիրա Զոհրաբյան
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Մահացել է Միշել Լեգրանը «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հովանավորչությունը դպրոցում անում է իր գործը. Մարտունու թիվ 2 դպրոցի ուսուցչուհի

 

Բաց նամակ Մարտունի քաղաքի Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լիլիա Հենրիկի Գրիգորյանից։

Ս.թ. օգոստոսի 27-ին Մարտունի քաղաքի Ս. Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում հաշվապահ Գայանե Ասատրյանի ամուսին՝ Համլետ Մարտոյանը, միթե սա անհնարինության դեպքը չէ: 10-13օր հետո ժ/պ փոխարեն նոր ժ/պ է նշանակվում՝ այս անգամ նախկին տնօրեն Լևոն Գալստյանի աղջիկ Աստղիկ Գալստյանը:

Եթե այս նշանակման մեջ նախկին տնօրենին «վերարտադրելու» միտում չկա, ապա այդ ոնց եղավ, որ ամբողջ մանկավարժական կոլեկտիվից նշանակվեց հենց նախկին տնօրենի աղջիկը, անտեսելով ուսումնական հաստատության ղեկավարման միակ իրավունք-հավաստագիր ունեցողին, որը ես եմ: Այս հարցով դիմել եմ նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Սակայն սա դեռ վերջը չէ: Հովանավորչությունը և ամենաթողությունը դպրոցում անում է իր գործը:

Ս.թ. հոկտեմբերի 31-ին դիմում եմ տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին որպես հավակնորդ գրանցվելու համար: Սակայն պարզվում է, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից հաստատված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունում գործածության ենթակա դպրոցի կառավարման խորհրդի արձանագրությունների մատյանը չեն կարողանում իրենց խոսքերով ասած «գտնել»:

Տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանը պատճառաբանել է, որ վերահանձնում չի եղել, ինքը չգիտի թե ինչ է եղել այդ մատյանը: Միթե՞ սա միտում չէ: Տնօրենի հավակնորդի փաստաթղթերը ընդունուվում է «բլոկնոտի» թերթիկի վրա: Հարկ է նշել, որ վկայականների բաշխման մատյանը նույնպես համարվում է անհայտ «կորած»: Պարզվում է, որ արտագրել են արդեն, այն բերելով «քրիստոնեական» վիճակի:

Կեղծիքների հետքերը վերացնելու նպատակով վաղը միգուցե արխիվն էլ կորչի: Վերջապես ո՞վ է պատասխանատու այս դպրոցում կատարվող շղթայական անօրինականությունների համար:

1. Ո՞վ և ինչպե՞ս է զբաղվում այս դպրոցի վերհսկողությամբ և արդյոք զբաղվու՞մ է:

2. Ինչու՞ դպրոցում հանձնընդունելություն չի կատարվել. հաշվապահ Գայանե Ասատրյանի ամուսին՝ Համլետ Մարտոյանին ինչն են հանձնել և հաշվապահի ամուսին Համլետ Մարտոյանը ինչ է հանձնել նախկին տնօրեն Լևոն Գալստյանի աղջիկ Աստղիկ Գալստյանին: աաաաաաաաա ԱԱՎերջապես այս հանրակրթական դպրոցը ինչ-որ մեկի սեփականությունը չէ, որ ինչպես ուզենան, այնպես էլ վարվեն պետական դպրոցի և պետական դպրոցի փաստաթղթերի հետ:

3. Ս.թ սեպտեմբերի 10 մանկավարժական կոլեկտիվին, կրթության բաժնի աշխատակիցները ներկայացնում են Աստղիկ Գալստյանին, որպես տնօրենի ժ/պ:

Ինչու՞ է փաստաթղթերի տակ մինչև այսօր ստորագրում Հ.Մարտոյանը: Դուրս է գալիս` միաժամանակ դպրոցում աշխատում են տնօրենի երկու ժ/պ:

4. Ո՞վ է պատասխանատու դպրոցում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի համար, որ ստեղծել է տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Գալստյանը ի դեմս ինձ՝ վարկաբեկելով իմ հեղինակությունը, նույնիսկ՝ իմ անձը:

5. Ինչպե՞ս է Աստղիկ Գալստյանը հայտնվել դպրոցում (բնական է, հայրը դպրոցի տնօրեն էր, դա էլ հարց էր տնօրեն-հոր համար), եթե նա մասնագիտությամբ միջազգայնագետ է և չի ունեցել համապատասխան կրթություն սոցիալական մանկավարժ աշխատելու համար: Նույն գործելաձևով էլ չունենալով հավաստագիր, ցանկանում է դառնալ տնօրեն, («խորհուրդը մերն է, կձգձգենք մրցույթը այնքան, մինչև ընթացքում «հանեմ»»):

6. Ինչու՞ են մարզային կրթության բաժնի պատասխանատուները ինձ անտեսել տնօրենի պաշտոնակատար նշանակելու հարցում, երբ կոլեկտիվում միակ հավաստագիր ունեցող մանկավարժը ես եմ:

7. Ինչու՞ են մարզային կրթության բաժնի պատասխանատուները կատարել կոռուպցիոն ռիսկ պարունակող այդ նշանակումները:

8. Եվ վերջապես էլ ի՞նչ խախտումներ և անօրինականություններ պետք է կատարվեն այս ոլորտում, որ արժանանան համապատասխան մարմինների ուշադրությանը:

9. Ինչու՞ չեն կիրառվում համապատասխան միջոցներ, որովհետև ամենայն հավանականությամբ այս ոլորտներում անօրինականություններ իրականացնողները ունեն հուսալի «տանիք»:

Անցել են մայր և դուստր, հայր և դուստր տնօրեններ նշանակելու ժամանակները: Անցել են դինաստիաների ժամանակները: Անցել են թիկունք, ծանոթ, բարեկամ կապերով տնօրեններ նշանակելու ժամանակները: Ես լիահույս եմ, որ այս անօրինականությունների շղթան կքանդվի և արդարացի լուծում կտրվի այս հարցին: Արդարությունը պետք է հաղթի: Անցնելով անարդարությունների միջով, այս անգամ պայքարելու եմ իմ իրավունքների համար մինչև վերջ:

Հ.Գ. Ս.թ նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Մարտունու Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Մրցույթի ընթացաքը ձայնագրվել է: Ներկայացրել եմ զարգացման ծրագիրը: Պատասխանել հարցերին: Սակայն հանձնաժողովը չի քվեարկել իմ օգտին, բացառություն են կազմում երկու անդամները:

Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ հանձնաժողովի անդամները չքվեարկեցին իմ օգտին ելնելով նախկին տնօրեն Լևոն Գալստյանին վերարտադրելու միտումից, ելնելով ի օգուտ նրա աղջիկ միջազգայնագետ Աստղիկ Գալստյանի:

Խնդրում եմ պարզել Մարտունու Ս.Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի կազմի օրինականության հարցը: Մասնավորապես՝ Ինչու՞ է դպրոցի կառավարման խորհուրդը նախկին տնօրեն ներկայիս ժ/պ Աստղիկ Գալստյանը։

Ինչու՞ է դպրոցի կառավարման խորհուրդը նախկին տնօրեն ներկայիս ժ/պ Աստղիկ Գալստյանի հայր Լևոն Գալստյանը ձևավորել իր բարեկամներից բաղկացած կազմով: 1. Ինչու՞ է դպրոցի ներկա ժ/պ Աստղիկ Գալստյանի հայր Լևոն Գալստյանը ոչ թե ընտրության միջոցով, այլ նշանակել է որպես կառավարման խորհրդի անդամ

ա) Հերմինե Մուրադյանին

բ) Վարդան Դավթյանին (Աստղիկ Գալստյանի ամուսնու եղբայրն է):

գ) Արթուր Հովհաննիսյանին՝ դպրոցի նախկին տնօրեն Լևոն Գալստյանի քրոջ որդին է, ներկա ժ/պ Աստղիկ Գալստյանի քեռին է: ինչպե՞ս կարող է Արթուր Հովհաննիսյանը լինել խորհրդի անդամ, երբ նա նույնիսկ առաջադրված չի եղել ծնողական կոմիտեի կազմում, որպես անդամ: Խնդրում եմ ուսումնասիրել այս փաստերը և անվստահություն հայտնել խորհրդի կազմին: Քանի որ այս խորհուրդը չի կարող արտահայտել դպրոցի իրական շահը ելնելով իրենց նեղ անձնական –բարեկամական-հհկ-ական դիրքորոշումներից:

Լ.Գրիգորյան Ք. Մարտունի Արցախի փ. տուն 23