Այսօր՝ 2018-12-18

ՀՀ-ի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել է փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ «Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին». Արթուր Ղազինյան Բրեդ Փիթը նշում է ծննդյան 55-ամյակը Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Գողության համար հետախուզվող 32-ամյա կինը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մենք վճռական ենք առաջիկա 30 տարվա ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները. նախարար Ճապոնիան պատրաստվում է նավերի մի մասը ավիակիր դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից» Երեւանի 2019-ի բյուջեն. պարգեւատրումներն աճել են, տրասնպորտի ծախսերը՝ կրճատվել Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել. պատճառներից մեկը աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխումն է Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում Զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 17-ից 18-ը Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը. Արման Մելիքյան
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Թավշյա հեղափոխության «զոհերը». ովքե՞ր կդառնան քավության նոխազ

 

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» նոր հույսեր ու սպասումներ առաջ բերեց. մարդիկ սկսեցին հավատալ իրենց հավաքական ուժին և այն ապագային, որի մասին վաղուց ինչ-ինչ պատճառներով դադարել էին երազել:

Մայիսի 8-ին «թավշյա հեղափոխությունը» կարծես մասամբ հասավ իր տրամաբանական ավարտին, քանի որ, ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր բազմաթիվ ելույթներում նշել է՝ ժողովրդի առաջադրած վարչապետի թեկնածուն հաղթեց և ժողովրդի իշխանությունը հաստատվեց:

Մայիսի 8-ից հետո դեպքերի կտրուկ զարգացումը կարծես հաստատելու եկած լիներ, որ հեղափոխությունն ու ժողովուրդը հաղթել է:

Այսպես, նախ հունիսի 16-ին բերման ենթարկվեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Ապա հունիսի 19-ին Ազգային ժողովը համաձայնություն տվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը:

Նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամյսա կալանքը: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը» և «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը» նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Դեռ հասարակությունը չէր հասցրել հասկանալ՝ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, երբ հունիսի 25-ին բերման ենթարկվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Թերևս աննախադեպ երևույթ Հայաստանի անկախությունից մինչև 2018 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում: Մինչ այդ դժվար հնարավոր լինի մատնանշել մի դեպք, երբ իշխող էլիտայի ներկայացուցիչներից կամ նրանց հարազատներից որևէ մեկը բերման ենթարկվեր:

Նույն օրը ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տեղակալ, Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը:

«Թավշյա հեղափոխությունը» ասպարեզ բերեց նաև մարդկանց, որոնց անունը Հայաստանի քաղաքական կյանքում գրեթե 10 տարի չէր շրջանառվում: Հուլիսի 26-ին «Մարտի 1»–ի գործով հարցաքննման կանչվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ հուլիսի 28-ին վերջինս կալանավորվեց: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանն վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Նույն գործով հարցաքննության էր կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու՝ որպես վկա: Վերջինս, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

Նույն օրերին, ԱԱԾ-ն «անհանգստացրեց» նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Սակայն վերջինս առանց որևէ դժգոհության հանձնել էր իր զենքերը և նշել. «Շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա տանը չի վախեցել»:

Այսպես շարունակվեց նաև ամռան մյուս ամիսներին. ոստիկանությունը բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, «ասֆալտին փռվեցին» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահները:

Այժմ, երբ Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ են սպասվում, դեկտեմբերի 9-ին նոր խորհրդարան է ձևավորվելու, դարձյալ նույն մարդկանց անուններն են շրջանառվում: Օրինակ, վերջին օրերին մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի առաջին հնգօրյակում դարձյալ ձերբակալվելու է: Մանվել Գրիգորյանի անունը ամռանը խիստ հաճախ շրջանառվելուց հետո դեկտեմբերի 9-ին ընդառաջ դարձյալ հնչում է: Մասնավորապես, նոյեմբերի 28-ին ՀՔԾ պետի պաշտոնակատար Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ Գրիգորյանին պատկանող 40 անուն անշարժ գույք վերադարձվի համայնքին:

Նույն համատեքստում, վաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Իջևանում անցկացվող քարոզարշավի ընթացքում նշեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ցանկություն է հայտնել իր հաշվին առկա 30 միլիոն դոլարը հանձնել պետությանը: «Այս վերադարձված գումարներն առաջին հերթին պետք է ծախսվեն մեր զինված ուժերի վրա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հինգ միլիարդ դրամի գույք էլ Մանվել Գրիգորյանն է ցանկացել հանձնել պետությանը: Նա հայտնեց, որ կառավարությունն այս ցանկություններին դեռ չի արձագանքել, քանի որ պետք է նաև հանրության կարծիքը հաշվի առնել:

«Թավշյա հեղափոխությունը» բերեց այն պարզ գիտակցումը, որ ոչ ոք անպարտելի չէ և օրենքը բոլորի համար հավասար է: Սակայն հետաքրքրական է, որ այս 7 ամիսների ընթացքում, ինչպես դեպքերի զարգացումն է ցույց տալիս, օրենքը ոմանց համար «ավելի հավասար է», քան մյուսների համար. այդ պատճառով ցանկացած փոփոխություն ավելի հստակ ցույց տալու համար որպես քավության նոխազ են ընտրվում նույն մարդիկ:

Նարե ԳՆՈՒՆԻ