Այսօր՝ 2019-05-20 | RSS | FACEBOOK

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում Ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը դարձել է սպառնալիք երկու հայկական պետությունների համար. Աշոտյան Դրա տակ թաքնված է որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավրության վրա դնելու հեռահար նպատակ. վարչապետը՝ նախկին իշխանության քայլերի մասին Հայաստանի ոչ լեգիտիմ դատական իշխանությունը գործում է ժողովրդի դեմ. այն կապված է նախկին կոռումպացված համակարգի հետ. վարչապետ Հասունացել է ժամանակը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար. Փաշինյան Ցուցարարները թույլ չեն տվել փաստաբանին մտնել դատարան, վերջինս կդիմի դատախազություն Նիստերը կայանում եւ հետաձգվում են մուտքի արգելափակված լինելու պատճառով. դատավոր ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին․ վարորդը մահացել է Ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին. Լենա Նազարյան «Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»». ԲԴԽ անդամ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ Չեմ ուզում որևէ կերպ այս ակցիան կապենք դատական գործի հետ. Մակունց Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են Չարբախում այրվող տրոլեյբուսի ուղևորներին տարհանել և հրդեհը մարել Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին իր ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ հայտարարությունը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից․ Կաթողիկոսի ուղերձը «Արտգործնախարարությունը մոտակա շրջանում ստիպված է լինելու աշխատել էքստրեմալ ռեժիմով»․ Կարեն Բեքարյան Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, դա չեն հասկանում գժուկները ու Նիկոլի արտասահմանյան տերերը. #ՍուտՆիկոլ նախաձեռնության անդամ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին թույլ տվեցին անարգելք մտնել դատարան «Հո չե՞ք մրսել». Նիկոլ Փաշինյանն այցելեց դատարանի մոտ հավաքվածներին
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան «Перейти куда». Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին (տեսանյութ) Մայիսի 2-ին ավտովթարից ՀՀ ՊՆ 2 պայմանագրային զինծառայող է զոհվել․ Ռազմինֆո «Oտար պետության ղեկավարը ծաղրում է, իսկ դու վախեցած երեխայի պես շփոթվում». Արթուր Ղազինյան Առավոտ կանուխ վարչապետի թվաշատ լայֆը՝ 50 հազար նոր աշխատատեղի մասին Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել Կրկեսի միջազգային օրն է «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է Երեւանում կկայանա 6–րդ «Ին Տուր Էքսպո» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները Վլադիլեն Բալյանը 95 տարեկան է Միշա Գրիգորյանը չանցավ եզրափակիչ. նա ներկաներին հրավիրեց Արցախ՝ ժենգյալով հաց ուտելու- տեսանյութ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում Ստամբուլում անցկացվող մրցաշարում հայ թենիսիստուհին կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև Արցախի համ ու հոտը «Ժենգյալով հացի փառատոնում». ռեկորդի հավակնող ժենգյալով հացից մինչև խաշիլ և խորոված
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել ԱԺ

 

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք. հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ընդ որում, նշված գումարից 6մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:

Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին և վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Հանցանքի առերևույթ կատարմանը ներգրաված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: