Եվրամիությունը 146 մլն եվրոյով կրճատել է Թուրքիային տրամադրվելիք աջակցությունը
|
![]() |
Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրները քննարկել ու համաձայնության են եկել Եվրամիության (ԵՄ) 2019 թվականի բյուջեի վերաբերյալ։ Հաջորդ տարվա ԵՄ բյուջեն կկազմի 148․2 մլրդ եվրո, որից 1․45մլրդ եվրո կտրամադրվի Թուրքիային՝ փախստականներին աջակցելու նպատակով, հայտնում է «Էրմենիհաբերը»։
Իսկ եվրաանդամակցության բանակցությունների համատեքստում Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալիորեն նվազեցվել է, ինչի արդյունքում Թուրքիան նախատեսվածից 146․7 մլն եվրոյով պակաս աջակցություն կստանա 2019 թվականի համար։
Եվրամիության և Թուրքիայի միջև 2005թ․ սկսված անդամակցության բանակցություններն այս պահին փաստացիոեն սառեցված են։ 2016թ․ ձախողված հեղաշրջմանը հաջորդած մասսայական ձերբակալություններից ու կալանավորումներից հետ Եվրամիությունը հրաժարվեց Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակն ընդլայնելու մտադրությունից։
ԵՄ-ի 2019թ․ բյուջեն հաջորդ շաբաթ քվեարկության կդրվի խորհրդարանում և անդամ երկրներում։ Ակնկալվում է, որ կողմերը կհաստատեն բյուջեի նախագիծը։