Այսօր՝ 2018-12-18

«Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին». Արթուր Ղազինյան Բրեդ Փիթը նշում է ծննդյան 55-ամյակը Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Գողության համար հետախուզվող 32-ամյա կինը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մենք վճռական ենք առաջիկա 30 տարվա ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները. նախարար Ճապոնիան պատրաստվում է նավերի մի մասը ավիակիր դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից» Երեւանի 2019-ի բյուջեն. պարգեւատրումներն աճել են, տրասնպորտի ծախսերը՝ կրճատվել Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել. պատճառներից մեկը աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխումն է Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում Զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 17-ից 18-ը Պարոն Լուկաշենկոն խեղում է իրականությունը. Արման Մելիքյան «Անհայտ էթոլոգիա թունավորում». Վանաձորում 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում երեխաներ
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Փաշինյանի մեղադրանքներն ուղղված էին անցյալին, իսկ Վիգեն Սարգսյանինը՝ ապագային. Աղասի Ենոքյան

 

Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ կայացած հանրային բանավեճի ֆորմատը շատ վատն էր, քաղաքականապես անհավասար ուժերին տրված էին հավասար հարթակներ, եւ դա ամբողջովին կոտրում էր քննարկման տեմպը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Այնուամենայնիվ, այն հատեց այն սեւ ու սպիտակ գիծը, որն առաջ է տանում ՀՀԿ–ն՝ իրենց առանձնացնելով որպես սեւ ուժ եւ մնացած բոլորին միավորելով որպես սպիտակ։ Արդյունքում այդ ուժերն էլ խոստովանեցին, որ իրենք լուրջ ընդդիմություն լինելու կարիք չեն զգում, ցանկանում են անցնել խորհրդարան, որտեղ կարող են ամբիվալենտ վիճակ ունենալ՝ անհրաժեշտության դեպքում ներկայանալ որպես ընդդիմություն, այլ հանգամանքների դեպքում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ»,– նշեց քաղաքագետը։

Նա պարզաբանեց, որ խոսքը բացի ՀՀԿ–ից մնացած բոլոր ուժերի մասին է. «ՀՀԿ–ն միակ ուժն է, որը չի համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մյուսները կառավարության կազմում չեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի ուզել, եթե նա ուզի, նրանք մեծ հաճույքով կգնան այդ համագործակցության»։

Աղասի Ենոքյանը շեշտում է՝ տեսանք նաեւ, որ այդ ուժերը իրար դեմ են պայքարում՝ փորձելով մանդատները իրարից վերցնել. «Բավականին հետաքրքիր էր Ծառուկյան–Մարուքյան դեբատը, որն ահագին բաներ բացահայտեց»։

Նա, սակայն, ավելի բովանդակալից բանավեճ էր ակնկալում եւ ավելի քիչ ուժերի ներգրավվածություն բանավեճում, ընդգծում է՝ լավագույն տարբերակը կլիներ երկու քաղաքական ուժերի բանավեճը՝ ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի միջեւ բանավեճը, իսկ երեկվա բանավեճը, նրա կարծիքով, ոչինչ չտվեց մարդկանց։

«Հասկացանք, որ բավականին լուրջ մեղադրանքներ ուներ Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի դեմ, բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն ուղղված էին անցյալին, իսկ Վիգեն Սարգսյանինը՝ ապագային»։

Ենոքյանը լուրջ քաղաքական դիրքորոշում է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալը կեղծ նվաճում է։