Այսօր՝ 2018-12-18

Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին ՀՀ-ի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել է փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ «Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին». Արթուր Ղազինյան Բրեդ Փիթը նշում է ծննդյան 55-ամյակը Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Գողության համար հետախուզվող 32-ամյա կինը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մենք վճռական ենք առաջիկա 30 տարվա ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները. նախարար Ճապոնիան պատրաստվում է նավերի մի մասը ավիակիր դարձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից» Երեւանի 2019-ի բյուջեն. պարգեւատրումներն աճել են, տրասնպորտի ծախսերը՝ կրճատվել Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել. պատճառներից մեկը աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխումն է Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում Զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Հասարակ մարդ եմ, ինձ թեյ խմելու հրավիրեք. մարտունեցիներից մեկը՝ վարչապետին Մահացել է Արթուր Ապրեսովը Հանրապետականի համար բավականին ծանր է լինելու հաղթահարել ընտրական շեմը. Սմբատ Ղահրամանյան 19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայում Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան․Որքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 6 խոստում. որը ինչ մակարդակով է կատարել Փաշինյանը Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը մերժել, որ Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի օպերայի շենքում Ուկրաինայում հայկական խաչքար է տեղադրվել Ազգերի Լիգա. Լիխտենշտեյն -Հայաստան՝ 2:2 Քեթի Փերին ամենաբարձր վարձատրվող երգչուհի. ովքե՞ր են մյուսները Վերանորոգումից հետո իր դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գտնում ենք, որ մասնակցությունը ճիշտ է․ Մհեր Շահգելդյան «Մեծ խնդրանք եւ հորդոր՝ լքե՛ք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը». Կարեն Գրիգորյանի բաց նամակը Մակունցին Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ «չատ անել». Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2018-04-05 11:06:24 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2018-03-28 12:00:10 2018-06-09 09:50:20 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Թիրախում ԵԱՏՄ-ն է. քաղաքական որոշ ուժեր ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնազուրկ օրակարգ են բերել

 

Քաղաքական որոշ ուժեր իրենց նախընտրական քարոզչությունում հանդես են գալիս որպես արտաքին հարթությունում կտրուկ փոփոխությունների կողմնակից և հարվածի տակ են դրվում հատկապես հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես թիրախ, ընտրվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նշելով, թե այն Հայաստանին ոչինչ չի տվել, թեև անդամակցության այս տարիները ապացուցում են հակառակը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:

Բանախոսի խոսքով, անկախ նման մոտեցումներից, ավելի քան ակնհայտ է, որ այս ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժեը, որոնք սթափ գիտակցում են աշխարհաքաղաքական իրավիճակը և հանդես չեն գալիս ՀՀ արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների դիրքերից: Ավելին՝ քաղաքական ուժերը, որոնք թիրախավորում են հայ-ռուսական հարաբերությունները և հանդես են գալիս այն դիրքերից, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ուղղակի մանիպուլյացիաներով են զբաղված և միտումնավոր լռում են այն օգուտների մասին, որոնք պետությունն ունի, անդամակցելով այդ ինտեգրացիոն միավորումներին: Իսկ թվերը, շեշտեց Կոստանյանը, ավելի քան խոսուն են.

«ԵԱՏՄ-ին անդամակցության տարիներին աճել է արտահանումը: Միայն 2017 թվականին այդ աճը կազմել է 25 տոկոս, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակում արտադրանքի արտահանումը կազմել է 1.132մլն դոլար, ինչը 20.6 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի ցուցանիշը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է նաև արտահանումը դեպի Ռուսաստան՝ 27.5 տոկոսով. ընդհանուր առմամբ դեպի ՌԴ արտահանումը ընթանում է առաջանցիկ տեմպերով»,- ներկայացրեց նա:

Ծովինար Կոստանյանի խոսքով, ցանկացած երկրի կողմից ինտեգրացիոն ինչ-որ գործընթացին անդամակցելը նպատակ է հետապնդում այդ երկիրը տնտեսական տեսանկյունից մրցունակ դարձնել: Միայն այդ պարագայում երկիրը կարող է տնտեսական զարգացում ակնկալել: Իսկ մրցունակությունը կախված է նրանից, թե ինչ է արտահանում երկիրը: Հայաստանի դեպքում, մատնանշեց նա, արտահանվում է պատրաստի արտադրանք, իսկ սա մի քանի անգամ ավելի շահավետ է երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից, քան հումքի արտահանումը, որն ունենք դեպի ԵՄ շուկա.

«Հայաստանի կարևորագույն գործընկերը ԵԱՏՄ-ում շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որը առաջինն է ՀՀ-ում կատարված ներդրումների առումով՝ այդ մասնաբաժինը կազմում է 40 տոկոս»,- ընդգծեց նա:

Բանախոսը նաև նշեց, որ դրական ցուցանիշներ ունենք մի շարք ոլորտներում ևս. դա և՛ զբոսաշրջության զգալի աճն է, ընդ որում այստեղ ևս մեծ է ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը, որոնց հնարավորություն տրվեց ազատ այցելել մեր երկիր ներքին անձնագրերով, և՛ տրանսֆերտների աճն է՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում փոխանցումները դեպի Հայաստան ակզմել են 692 մլն դոլար, իսկ 2017 թվականին փոխանցումների ծավալի 63 տոկոսը եղել է Ռուսաստանից:

«Այս ամենը ապացուցում է, որ հայտարարությունները, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ այդ անդամակցությունը մեր պետությանը ոչինչ չի տալիս, հիմնազուրկ են և ընդամենը մանիպուլատիվ են»,- հավելեց բանախոսը:

Նշենք, որ նման դիրքորոշում ունեն, մասնավորապես, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Մենք» դաշինքը: