Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ինչպիսի Հայաստանի համար, կամ հանուն ինչի քվեարկեցին առաջադրված 11 ուժերի «դեմքերը»

 

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Հայաստանը արտահերթ կարգող ԱԺ է ընտրում: Ժամը 14.30-ի դրությամբ առաջադրված բոլոր 11 ուժերի առաջին համարները կատարել են իրենց ընտրությունը: GlobNews.am-ը ներկայացնում է, թե ինչպիսի Հայաստանի համար քվեարկեցին առաջադրված 9 կուսակցությունների և 2 դաշինքների «դեմքերը»:

01. ՀՀԿ

Կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, առավոտյան ընտանիքի հետ եկել էր քվեարկության: Նա նշեց. «Հույս ունեմ, որ քվեարկության օրը կանցնի հանգիստ, հաշվարկը ձայների կանցնի թափանցիկ եւ առավոտյան կանթնանաք երկրում, որտեղ արդյունքները բոլորի համար ընդունելի կլինեն: Եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր, իհարկե, կբողոքարկենք»:

02. «Քաղաքացու որոշում» կուսակցություն

ՔՈ ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը նշեց, որ ուզում է արդար, ազատ, համերաշխ Հայաստան։ «Ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունը կհաղթի, հին քաղաքական համակարգն այլևս չի հայտվի մեր ազգային ժողովում, մեր քաղաքական կյանքում»

03. ՀՅԴ

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը քվեարկությունից հետո նշեց, որ քվեարկել է մեծ հույսով ու հավատով, հանուն երկրի ապագայի, հանուն ժողովրդի ակնկալիքների արդարացման, որպեսզի չհիասթափվի, այլ ունենա իր երազած Հայաստանը: Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ, բայց, ըստ նրա, կարճ ժամանակում հասցրել են իրենց խոսքը հանրությանը հասցնել:

04. «Իմ քայլը» դաշինք

Դաշինքի ցուցակը գլխավորող, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրեց հանուն արժանապատիվ Հայաստանի: Նա նշեց, որ եթե սոցիալական հարցումները արտահայտում են ժողովրդի կամքը, կոալիցիա չի լինի, և հեղափոխությունը կհասնի իր տրամաբանական ավարտին:

05. «Լուսավոր Հայաստան»

Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո նշեց. «Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է և ապագայի համար, որը գալու է: Հայաստանը պետք է լուսավորվի»:

Նրա խոսքով, այսօր հնի ու նորի կռվի ավարտն է: «Ես կոչ եմ անում գնալ ընտրական տեղամասեր, հանկարծ չհանգստանալ, կարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ավարտվելու, բոլորս անելիք ունենք»,- ասաց նա:

06. Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցություն

Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ քվեարկել է արարչագործական Հայաստանի, վեհի համար: Նա նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը երիտասարդ կուսակցություն է և ընտրողին ներկայացել է քաղաքագետների, մշակութաբանների, իրավաբանների, ֆինանսիստների թիմով:

Լևոն Շիրինյանը հույս է հայտնել, որ «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ»-ը կլինի խորհրդարանում, եթե ընտրողը քվեարկի արժեքների համար:

07. «Ազգային առաջընթաց» կուսակցություն

Կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացառիկ շանս է, որ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Նրա կարծիքով, քաղաքացին, ով ծանոթացել է իրենց կուսակցության ծրագրերին, գաղափարներին, ձայնը տալու է հենց «Ազգային առաջընթաց» կուսակցությանը։

Նա նշեց, որ քվեարկել է հանուն նոր Հայաստանի, հանուն այն գործի, որ սկսել են ապրիլ-մայիսին, դեռ պետք է շարունակեն, հանուն բոլորի պայծառ ապագայի։

08. «Մենք» դաշինք

Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը նշեց, որ ընտրություններին եկել է շատ լավ տրամադրությամբ: Սարգսյանը նշեց, որ միանշանակ քվեարկել է այսօրվա և ապագայի, ինչպես նաև անցյալի լավ հիշողությունները վառ պահելու օգտին։

09. ՕԵԿ

ՕԵԿ ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը կնոջ հետ կատարեց իր քվեարկությունը Նիկոլ Աղբալյանիանվան թիվ 19 դպրոցում։ Նա նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի զարգացման։ «Քվեարկեցի հանուն Հայաստանի զարգացման օգտին, նորարարական, խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին։ Ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չունենք»:

10. «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր հայերի համար հզոր հայրենիք դարձող Հայաստանի: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ինքը վստահում է ժողովրդին, և ինքը չի ուզում լրացուցիչ մեկնաբանություններ տալ չխախտելու համար նաև լռության կարգը:

11. ԲՀԿ

Կուսակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գոհ չէ նախընտրական դեբատներից: Նրա խոսքով, ամբողջ աշխարհը սպասում էր, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարները լիարժեք ներկայացնեին իրենց ծրագրերը և ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ցանկացած ոլորտ, ասենք թե՝ ոնց է անելու: «Թե չէ ճոխ խոսել բոլորը կարող են, բայց ինչի՞ հիման վրա»: