Այսօր՝ 2021-10-21 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մշակույթի բնագավառում նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

 

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի: Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովո­րել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնա­գիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում։

2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը, և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» միջազգային մրցույթի եզրափակիչին։ 2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։

Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունումը թույլ կտա Րաֆֆի Գալստյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Գալստյանին շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու պարարվեստը Հայաստանում և արտերկրում։