Այսօր՝ 2019-09-17 | RSS | FACEBOOK

Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարից․ 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երեւանում. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները բացահայտնվել են Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը Լուկաշենկոն Ռուսաստանին հիշեցրել է նավթի դիմաց փոխհատուցման մասին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵԱՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը կեղծ լրատվություն իրականացնողներին Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Բաց նամակ Փաշինյանին Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա «ԱԺ-ն պետք է գնահատական տա ոչ միայն ՍԴ-ի, այլ ողջ պետության զավթմանը». Դանիել Իոաննիսյան Ամուլսարի հարցով վարչապետի անհաջող ու անիմաստ հայտարարությունը բավարար է, որ «Լիդիանը» հաղթի ՀՀ-ի դեմ ցանկացած միջազգային դատավարություն․ Ղազինյան Անկարայի գագաթնաժողովին ընդառաջ
Երկրաշարժ Արցախում Երկրաշարժ Հայաստանում «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառով 400․000 դոլարի կորուստ կունենամ, կառավարությունից ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել․ գործարար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ «Կին, ոչ թե տղամարդ». ֆլեշմոբ՝ ընդդեմ ԼԳԲՏ անձանց Ոստիկանները գետնին տապալեցին իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանին․ տեսանյութ․ factor.am Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին. Հոգեբանական և ֆիզիկական խնդիրների հետքերով Այ թե հար­սա­նիք կլի­նի. Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել. Սերժ Սարգսյանին հրավիրի՝ Փաշինյանը կկատաղի․ «Իրատես» «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը. «Իմ քայլի» պատգամավոր Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ. «Ժամանակ» Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ» Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին. Կարո Փայլան Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի Թվով 4 զորամասերում աշխատավարձի բարձրացում չի եղել, բայց սպաները գումար չեն կորցնի. վարչապետ Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը Սամվել Բաբայանի գրասենյակը հերքում է «աֆերիստ» Կամոյի հետ առնչության մասին լուրը
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Վիճակը վատ է, 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու․ Հրանտ Բագրատյան

 

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ՝ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։ Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչև հեղափոխությունը)՝ 9.7%։

Վատացել է նաև տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների և այլնի տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ ինովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի։

Տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։ 2018-ի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) և գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994x1.06x1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։

Արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։ Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։ Ոչ մի էական հաջողության չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջեի համալրման գործում։ Այլ եկամուտները (57 մլրդ դրամ) միայն 8 մլրդ-ով են ավել եղել 2017-ի համապատասխան ցուցանիշից (49 մլրդ դրամ)։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարից փողերը ենթադրաբար այստեղ են հաշվեգրվում, ապա արդյունքը չնչին է։

Ավելին, այս հյուրանոցների կամ փողերի նվիրատվությունները պետությանը ապօրինի են։ Վաղ թե ուշ իշխանություն է փոխվելու, և այս մարդիկ իրենց ունեցվածքը հետ են ուզելու։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում այս կառավարությունն արդեն նոր կոռուպցիա է հասցրել գեներացնել։ Օրինակ, կուտակայինի աննախադեպ ընդլայնումից հետո, երբ միջոցները վերցնում են 45 տարով և ներդնում 10 տարով։

Խնդիր է դարձել մարդկանց վարկերի տույժերից ազատելը։ Մի կողմ թողնենք այս խիստ կասկածելի որոշումը։ Էլ ավելի կասկածելի է դրա իրագործումը ԿԲ և առևտրային բանկերի կողմից։ Պետական հատվածի աշխատավարձերը գնաճից ավելի ցածր տեմպով են աճել։ Արտաքին առևտրի համեմատաբար աշխուժացումը, ցավոք սրտի, նորից ներմուծման հաշվին է եղել։ Բացի դրանից, այս ոլորտում ԱՎԾ-ն թվերը տրամադրում է ընթացիկ գներով և հասկանալի չէ՝ իրական աճ կա, թե ոչ։

Եվ այսպես, վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին է՛լ ավելի է վատանալու։ Ի՞նչու։ Որովհետև ներդրումներ են պետք։ Իսկ դրա համար գոնե ԿԲ-ն չպետք է կայունացնի դրամի կուրսը և գնաճը երկիր մտնող ֆինանսական որոշ հոսքերի հաշվին։ Փոխարենը կառավարությունը պետական սեկտորի աշխատողներին է փորձում կրճատել։

Թվում է, թե սա պետք է ողջունել։ Մանավանդ իմ կողմից, քանզի կրճատումից հետո էլ պետական կառավարման հատվածում աշխատողների թիվը 2 անգամ մեծ է լինելու, քան սրանից 25 տարի առաջ էր։ Բայց հարցն այն է, որ կրճատելով ոչինչ չի լուծվում։ Եթե ազատված միջոցներն ավելի անարդյունավետ են օգտագործվելու (այսօրվա դրությամբ լուրջ ծրագրեր չեմ տեսնում, վկան «Իմ քայլի» շատ անհաջող էկլեկտիկ նախընտրական ծրագիրն է), ավելի լավ է ոչինչ էլ չկրճատել։ Չէ՞ որ կրճատելով աշխատողներին՝ մենք կրճատում ենք համախառն սպառումը և էլ ավելի իջեցնում ՀՆԱ աճի տեմպը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը։