Այսօր՝ 2019-03-20

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը Երևանի կենդանաբանական այգու պավիան համադրիլների ընտանիքում արու ձագ է լույս աշխարհ եկել Դիլիջանում գործարկվելու է նոր արագաչափ սարք Գույքահարկի արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները. Էդուարդ Աղաջանյան Եթե Հայաստանում մենաշնորհները վերացել են, ինչո՞ւ է բանանի կիլոգրամը 900 դրամ. Ոսկան Սարգսյան 90 մլն դրամ՝ Երևանի Շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ Որո՞նք են աշխարհի ամենաթանկ քաղաքները Անչափահաս երեխաները թույլ չեն տվել, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը. հորը մեղադրանք է առաջադրվել Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան Արարատ Միրզոյանը Բունդեսթագի նախագահին առաջարկել է դիտարկել Հայաստանում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը ՌԴ-ն ստիպված է պատրաստվել ԱՄՆ-ի կողմից միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը. ՌԴ ԱԳՆ Հսկայական գումար է ծախսվում Հայաստանի կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա․ Փաշինյան Պետպարտքի ավելացում կարող է լինել. Փաշինյանը մանրամասնեց Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Շորթում, ապօրինի վարձատրություն, անձնական գաղտնիքի հրապարակում. օպերատիվ իրավիճակը Հայաստանում Սուրեն Պապիկյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները քննարկել են արձանագրված ձեռքբերումները
Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան Մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան Քաղաքացին ահազանգում է. հավի թևիկի փոխարեն սառույց են վաճառում- տեսանյութ Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ» Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1 Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանով Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Թե ինչպես կիսատ թողեց ուսումը և Կիևից եկավ Հայաստան՝ շարժմանը մասնակցելու. Գոհարիկ Տիգրանյանը՝ թավշյա հեղափոխության մասին Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել․ կասկածյալները հայտնաբերվել են (տեսանյութ) Գեղարքունիքում տղամարդուն ողջ-ողջ այրել են. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար». Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ» Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Տիգրան Հարությունյան. Ցանկացած գնահատական պարտավորեցնող է

 

Երեկ հեռուստառադիոլրագրող Տիգրան Հարությունյանը ճանաչվեց տարվա հաղորդավար: Ներկայացնում ենք «Տարվա հաղորդավար» մրցանակակրի հարցազրույցը Globnews.am-ին:

- Տիգրան մի փոքր այն մասին, թե ինչ մրցանակ եք ստացել երեկ:

- «Հանդես» հիմնադրամն արդեն 3-րդ տարին անցկացնում է մշակութային, հեռուստատեսության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների մրցանակաբաշխություն՝ առանձնացնելով այդ ոլորտներում տարվա ընթացքում ինչ-որ առումով աչքի ընկած ստեղծագործողներին: Անկեղծ, շատ պարտավորեցնող է ստանալ «Տարվա հաղորդավար» մրցանակը: Դաշտում շատ հարգում եմ իմ կոլեգաներին, նրանցից շատերն էլ իմ ընկերներն են ու արժանի և սա ոչինչ չի նշանակում: Ես սիրում եմ իմ աշխատանքը և աշխատում եմ ոչ թե մրցանակների, այլ հանուն իմ սիրելի մասնագիտության: Նախորդ տարի էլ ստացել եմ «Վստահության վարկանիշ 2017» մրցանակը: «Վստահության վարկանիշ-2017»-ի փորձագիտական խորհուրդը սոցիոլոգիական հարցումների և մասնագիտական քննարկումների արդյունքում ինձ շնորհել էր «Բարձր վարկանիշ ունեցող հեռուստառադիոհաղորդավար» մրցանակը: Շնորհակալ եմ իմ ունկնդիրներին, մարդկանց, ովքեր 29 տարվա իմ հեռուստառադիոհաղորդավարի գործունեությունը գնահատել են և քվեարկել իմ օգտին, սա չափից ավել պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ հաճելի գնահատական է: Օրեր առաջ մեր սիրելի ռադիոլսողը վերցրել էր իր պատրաստած չրերի կապոցն ու մուրաբաները և եկել ռադիո:

- Առհասարակ, ստեղծագործական առումով տարին ինչպիսի՞ն էր:

-Ստեղծագործական տարին հագեցած էր, բնականաբար, շարունակել եմ աշխատանքս Հանրային ռադիոյի եթերում և ԱՐ հեռուստաընկերությունում: Այս ամենին զուգահեռ արդեն երկրորդ անգամ Միլանում մասնակցեցի «Radio city Milano» միջազգային փառատոնին: Արդեն մի քանի տարի է Հանրային ռադիոն՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ, մասնակցում է «Ռադիոմենամարտ» միջազգային նախագծին, որի հայաստանյան հաղորդավարը ես եմ: Նախորդ տարի մենք ճանաչվեցինք լավագույն մասնակից և հրավեր ստացանք իտալական Rai Radio 2-ից մասնակցելու մասշտաբային «Radio City Milano» փառատոնին, որտեղ ներկայացրինք հայկական մշակույթը: Մեր տաղավարում հյուրընկալվել են Միլանի քաղաքապետը, մեր երկրի պատվո հյուպատոսը, բազմաթիվ զբոսաշրջիկներ: Կազմակերպիչների հրավերով այս տարի կրկին Հանրային ռադիոն կմասնակցի համանուն փառատոնին: Այնուհետև գործնական այցերով եղել եմ Ֆրանսիայում, Բելգիայում, Հունաստանում:

- Ամիսներ առաջ Կիպրոսում էիք, ներկայացնում էիք Հանրային ռադիոն, ի՞նչ առիթով էիք այնտեղ:

- Վերջին աշխատանքային այցը Կիպրոս էր, որտեղ այցելեցինք տեղի Հանրային հեռուստառադիոընկերություն, հանիպումներ ունեցանք բազմաթիվ հաղորդավարների, ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաև հայկական բաժնի մեր գործընկերների հետ: Ես ամեն կերպ իմ ուժերով աջակցելու եմ սփյուռքում ապրող և հայաստանյան լուրերն ու մշակույթը ներկայացնող լրագրողներին: Սփյուռքում ապրող մեր գործընկերները կարիք ունեն լավ ու որակյալ երաժշտության, ռադիոթատրոնների, արխիվային նյութերի և ես կաջակցեմ, որպեսզի նրանք անմասն չմնան այս նյութերի օգտագործումից:

-Արդեն 3-րդ տարին է ներկայացնում եք Վերադարձ նախագիծը՝ հայրենադարձ ընտանիքների լուսավոր պատմություններ: Որքան կարևոր է Ձեզ համար այս գաղափարի տարածումը:

-Հեռուստատեսային գործունեությունս վերջին տարիներին ծավալում եմ ԱՐ հեռուստաընկերությունում: Շարունակում եմ իմ նկարահանումները. «Վերադարձ» նախագիծը ֆիլմաշարեր են հայրենադարձ ընտանիքների մասին: Վերադարձի հարյուրավոր լուսավոր պատմություններ ենք էկրանավորել: Սա շատ կարևոր առաքելություն ունեցող հեռուստանախագիծ է և բոլորը պետք է գիտակցեն, որ բոլորի հայրենիքը, վերջին հանգրվանը Հայաստանն է՝ մեր հայրենիքը:

- Եվ ի՞նչ ակնկալիքներով եք դիմավորելու 2019-ը:

- Ակնկալիքները շատ են, նախ պետք է ստեղծագործական աշխատանքը շարունակել, նկարահանումները, առաջիկայում նաև դասավանդելու եմ ապագա լրագրողներին և հեռուստահաղորդավարներին, ունեմ միջազգային մի քանի նախագծերում մասնակցության հրավերներ: