Այսօր՝ 2019-06-16 | RSS | FACEBOOK

Մահացել է կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը Անկարան և Բաքուն «եղբայր քաղաքներ» կդառնան Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը 21-ամյա գրպանահատին բերման են ենթարկել, բայց գողոնը չկա Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Մերկել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում Թրափմը համեմատել է իր կնոջը Ժակլին Քենեդու հետ «Ադեկվադ»–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին Վրաստանում այլ երկրի դրոշ կանգնեցնելն օրենքով կկարգավորվի Նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը. Աշոտյանը՝ Կոտայքի մարզպետի մասին Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան «Տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, բոլորիս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ». Բելլա Լալայանը աշխատանքից ազատվել է Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, դա չեն հասկանում գժուկները ու Նիկոլի արտասահմանյան տերերը. #ՍուտՆիկոլ նախաձեռնության անդամ Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից Ինչո՞ւ մարտի 1-ից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց (տեսանյութ) Հայաստանի Մ18 հավաքականը եռօրյա մարզահավաք կանցկացնի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40% Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային 10-0. Միհրան Հարությունյանի ջախջախիչ հաղթանակը- տեսանյութ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը. verelq.am Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Մխիթարյանը չի մեկնի Բաքու Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը. Աշոտյան

 

Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

««Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»։

Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝

ա. ԵՄ-ն հանիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,

բ. ԵՄ անդամ Ֆրանիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,

գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5 ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,

դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,

ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժենքրի վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը առավել ընկալելի է դառնում:

Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները):

Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքը իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները: Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար:

Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը, փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտությամբ»:

Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:

Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշխանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է»,- ասված է գրառման մեջ: