Այսօր՝ 2019-06-16 | RSS | FACEBOOK

Մահացել է կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը Անկարան և Բաքուն «եղբայր քաղաքներ» կդառնան Չինաստանում կոչ են անում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը 21-ամյա գրպանահատին բերման են ենթարկել, բայց գողոնը չկա Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Մերկել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում Թրափմը համեմատել է իր կնոջը Ժակլին Քենեդու հետ «Ադեկվադ»–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին Վրաստանում այլ երկրի դրոշ կանգնեցնելն օրենքով կկարգավորվի Նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը. Աշոտյանը՝ Կոտայքի մարզպետի մասին Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդին նվիրել է սիրելի պաղպաղակը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
Առաջին վերջին զանգը՝ Մարտունու վերակառուցված դպրոցում Երեխայի կյանքը փրկած ոստիկանը կդառնա նրա քավորը Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց բանակը և զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան «Տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, բոլորիս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ». Բելլա Լալայանը աշխատանքից ազատվել է Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում, դա չեն հասկանում գժուկները ու Նիկոլի արտասահմանյան տերերը. #ՍուտՆիկոլ նախաձեռնության անդամ Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից Ինչո՞ւ մարտի 1-ից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց (տեսանյութ) Հայաստանի Մ18 հավաքականը եռօրյա մարզահավաք կանցկացնի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40% Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն ՀՀ Ոստիկանության ծառայողը նետվել է լիճը եւ փրկել խեղդվող երեխային 10-0. Միհրան Հարությունյանի ջախջախիչ հաղթանակը- տեսանյութ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը. verelq.am Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Մխիթարյանը չի մեկնի Բաքու Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել Ցեխաջուր՝ խմելաջրի փոխարեն. Գեղհովիտ համայնքում ջրի խնդիր կա Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, կրճատվել 14 մեքենա, պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք եւ վառելիք. Արա Սաղաթելյան

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանել է Tert.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը եւ ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:

-Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է եւ տրամաբանական: Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, եւ ինքս որեւէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի եւ այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության եւ համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում եւս լինել նախաձեռնող, եւ բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի՝ վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը եւ ունակ են պատվով լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:

-Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց: Իշխանափոխությունից հետո տեւական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում: Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, եւ ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում:

-Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է: Այն Ազգային ժողովի կարեւորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարեւոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները: Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների եւ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր: Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ: Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական եւ կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից: Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարեւոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին: Եթե կարճ ձեւակերպեմ, մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ եւ զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը եւ իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի եւ պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն է:

-Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

-Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի եւ դրա Երեւանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման եւ ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչեւ նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք եւ վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչեւ լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը եւ այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարեւոր մաս:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

-Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարեւորը, որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարեւորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային եւ պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս եւ՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, եւ՛ բարեկամական խմբերի գործունեությանը, եւ՛ խորհրդարանների միջեւ մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

-Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

-Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման եւ գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից եւ կադրային ապահովումից մինչեւ հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման եւ սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների եւ լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ եւ կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեեւ այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից եւ տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

-Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձեւը՝ մեկ նախադասությամբ:

-Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արեւելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների եւ մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

-Անդրադառնալով արդեն հնչեցված հարցին, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս:

-Կվերադառնամ հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտ, կշարունակեմ մանկավարժական գործունեությունս: Բացի այդ, մի խումբ օտարերկրյա գործընկերների առաջարկով եւ իրենց հետ համատեղ, իրականացնելու ենք ծրագրեր՝ պառլամենտարիզմի զարգացման, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, աշխատակազմերի լավագույն փորձի փոխանցման եւ կիրառման ոլորտում:

Ընթացիկ ամսվա վերջին էլ կարճատեւ այցով կմեկնեմ Ուկրաինա, որտեղ նախատեսված են հանդիպումներ եւ քննարկումներ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանակին այցելել են Արցախ եւ հայտնվել Բաքվի իշխանությունների սեւ ցուցակում եւ արդեն շուրջ երկու ամիս է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների են ենթարկվում:

-Շնորհակալություն համագործակցության եւ հարցազրույցի համար:

-Ես եմ շնորհակալ Ձեզ եւ բոլոր լրագրողներին, ովքեր այս տարիներին բարեխղճորեն եւ անաչառ կատարել են իրենց մասնագիտական եւ քաղաքացիական պարտքը: Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում վստահեցին եւ օժանդակեցին ինձ: Միանշանակ է, որ առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի եւ պատգամավորների, ովքեր վստահեցին, համախմբվեցին եւ ջանքեր ներդրեցին, արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի: Հաջողություն եմ մաղթում նոր խորհրդարանին եւ խաղաղություն մեր երկրին: