Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Դուք պատրա՞ստ եք հակադրվել Կառավարությանը, որպեսզի ԱԺ-ը չլինի կառավարության կցորդ. Գորգիսյան-Միրզոյան հակասություն

 

ԱԺ-ը տարիներ շարունակ ունեցել է մեկ խնդիր, դա ԱԺ դերի ու նշանակության ցածր լինելն է. ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը: Այս մասին այսօր ԱԺ 7-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում ասաց Գևորորգ Գորգիսյանը՝ դիմելով Արարատ Միրզոյանին:

Նա ընդգծեց, որ Միրզոյանի հետ համատեղ պայքարել են ԱԺ-ի դերը բարձրացնելու համար, որպեսզի ԱԺ-ն չլինի Կառավարության կցորդ և գործիք Կառավարության ձեռքում, այլ լինի գործոն:

«Եթե առաջիկայում լինի դեպք, դուք պատրա՞ստ եք հակադրվելու Կառավարությանը՝ բարձրացնելու ԱԺ-ի դերը և ԱԺ-ն սարքելու իրապես թիվ մեկ քաղաքական ամբիոնը, հարթակն ու գործոնը»,- հարցրեց նա:

Արարատ Միրզոյանը համաձայնվեց, որ ավանդաբար մեծ դեր չի ունեցել ԱԺ-ն քաղաքական համակարգում և նկատեց, որ պետք է միայն ու միայն հետայսու բարձրանա այդ դերը, և միասին պետք է այդ ջանքերը գործադրեն:

«Տրամաբանական է, որ մեծամասնությունը կառավարության հենարանն է խորհրդարանում, և բնական կլինի՝ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասը աջակցություն ստանա այս մարմնում, բայց պետք է խորհրդարանը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ ոչ թե ինքնանպատակ կերպով հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով երկրի ու հասարակության համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա: