Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ապագա դեռ չեմ տեսնում, բայց շատ ուրախ կլինեմ, որ երաժշտությունը լինի հենց իմ ապագան. Շուշան Թամանյան

 

Նվագում եմ, գրում եմ: Հիմնականում ինձի ու ալտերնատիվ ռոք ոճերում: Այս մասին մեզ հետ զրույցում պատմում է Շուշան Թամանյանը:

«Խումբ ունեմ, համերգներ ենք տալիս, բայց դրա հետ մեկտեղ համ էլ սովորում եմ Սլավոնական համալսարանում՝ որպես լեզվաբան: Զուգահեռ աշխատում եմ փաբում որպես մատուցող, ու դժգոհ չեմ:

Ապագա դեռ չեմ տեսնում, բայց շատ ուրախ կլինեմ, որ երաժշտությունը լինի հենց իմ ապագան:

Ես երբեք չեմ փորձել կոնկրետ ինչ-որ ոճով գրել իմ երաժտությունը: Ես էդքան գիտելիք էլ չունեմ հիմա, որ կոնկրետ ոճով խորանամ ու գրեմ տենց, որովհետև էդ ոճն ա ինձ դուր գալիս: Իմ մոտ ուղղակի դա ա ստացվում:

Պետք ա միշտ էսօրվա օրով ապրել՝ բնականաբար հաշվի առնելով, թե վաղը ինչ կլինի: Բայց ամեն դեպքում, հենց հիման վայելել ու հենց հիմայից կարողանալ ստանալ հաճույք»,- ասում է նա:

Ավելին՝ տեսանյութում