Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Վախը, որ դու աշխարհին պետք չես գալու էդ սուտ ա. Ռիմմա Սողոմոնյան

 

Ես մարդ եմ, ով ընդհանրապես չի սիրում փոփոխություններ ու միշտ սիրում ա ապրել շատ սիմետրիկ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Ռիմմա Սողոմոնյանը:

«Բայց ինչն է շատ հետաքրքիր կամ զավեշտալի, որ վերջին ժամնակաշրջանում` երկու տարի ևավել, իմ կյանքն անընդհատ գտնվում է ինչ-որ փոփոխությունների շեմին, մի փոփոխությունը չավարտված մյուսն է գալիս և այլն։

Համալսարանը ավարտելուց հետոհասկացա, որ ես սոցիալական աշխատող չեմ։

Ընկերուհիս ասաց՝ ջազ քոլեջ գնանք, ես էլ չմերժեցի, աշխատանքն էլ թողեցի և սկսեցի ուղղակի երգել, դեռ բոլորից թաքուն էի պահում:

Մտածում եմ հետագայում երևի թե կխորանամ ջազի մեջ, իմ ամենասիրած երգերից մեկը...

Ուզում ես ամեն ինչ փորձես,կոնկրետ ես Կոմիտասից մինչև ջազ երգում եմ, չեմ կարողանում համակերպվել, որ պետք ա մի ոճ երգեմ:

Վախը, որ դու աշխարհին պետք չես գալու էդ սուտ ա, դու միշտ աշխարհին պետք էս գալու, բայց էնքան ժամանակ, մինև դո հավատում ես քո արածին, որովհետև հենց դու սկսեցիր չհավատալ աշխարհն էլ քո կարիքը չի ունենալու, որովհետև դու առաջինը պետք է հավատաս այն ամենին, ինչ դու անում ես»,- ասում է նա։