Այսօր՝ 2019-08-19 | RSS | FACEBOOK

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային Փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է Միջադեպ Բերձորում. եղբայրները ծեծել են ոստիկանին Ջրաշենում 22-ամյա ՌԴ քաղաքացին տնակ է հրդեհել Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում ԱԻՆ. Մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու հայտնվել ձորակում
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը Հայ մարզիկների «ծերությունը» 376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին 11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են Կարեն Անտոնյանը՝ արծաթե մեդալակիր Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին Մբապպեն կմնա ՊՍԺ-ում ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի, այցը կարևոր է՝ հաշվի առնելով այն դադարը, որն օբյեկտիվ պատճառներով ի հայտ էր եկել Հայաստան-Իրան հարաբերություններում՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։

«Կարծում եմ՝ բարձր մակարդակի հանդիպման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև։ Նախ խնդիր կա Իրանի ներսում Հայաստանն ավելի հասկանալի դարձնելու՝ հաշվի առնելով վերջին փոփոխությունները, երկրորդը՝ բավական հարցեր կան, որոնք արժանի են քննարկման և արծարծման հենց բարձր մակարդակի հանդիպման ընթացքում»,- Globnews.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ հանդիպումն արդեն իսկ ցուցիչ է երկկողմ հարաբերությունների, և եթե հաշվի առնենք նաև վերջին զարգացումները՝ Միացյալ Նահանգների նոր դիրքորոշումները, Ադրբեջանի կողմից վարվող տեղեկատվական քարոզչական այն քաղաքականությունը, որով փորձ է արվում Հայաստան-Իրան հարաբերություններում ապատեղեկատվություն տարածել և այլ քարոզչական լծակների կիրառմամբ որոշակի լարվածություն առաջացնել, ապա նման այցը չափազանց կարևոր է։

Ոսկանյանը նկատեց, որ հայ-իրանական օրակարգում բովանդակային լուրջ փոփոխությունների խնդիր չունենք, պետք է ուղղակի իրացնել օրակարգը, որը բավական հարուստ է և մեծ ներուժ ունի։

«Որոշ նրբություններ կան՝ հաշվի առնելով նոր իրավիճակը, որը ստեղծվել է ամերիկյան պատժամիջոցների ֆոնին, պետք է կենտրոնանալ Հայաստանի և Իրանի համար կենսական նշանակություն ունեցող մի քանի մեծ ծրագրերի վրա՝ չմոռանալով մյուս բոլոր ոլորտները։ Ամենակարևոր ծրագիրը Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մաս դարձնելու ծրագիրն է, որն ունի բազմաթիվ բաղադրիչներ, բայց դրանցից ընթացիկը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունն է և այս հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատումը»,- նշեց իրանագետը։

Նրա խոսքով, այս մեծ ծրագրի մյուս բաղադրիչը Հայաստան-Իրան երկաթուղին է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում, սակայն պետք է միշտ մնա թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստան-Իրան օրակարգում, քանի որ այն ունի քաղաքական և քարոզչական կարևոր դերակատարություն։

Վարդան Ոսկանյանը կարևորեց նաև էներգետիկ ոլորտի խոշոր ծրագրերը, որոնք առանչվում են նախ «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալների մեծացմանը՝ բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի թողարկմամբ, որն այս պահին կառուցման մեջ է։ Ըստ իրանագետի, կարելի խոսել նաև իրանական գազի տարանցման խնդրի մասին, բնականաբար, հաշվի առնելով նաև ռուսական շահերը, այն կարող է իրականացվել եռակողմ, քառակողմ համագործակցության ձևաչափերով՝ նաև Թուրքմենստանի ներգրավվմամբ։

«Եթե իմ նշած ուղղություններով հայ-իրանական հարաբերությունները խորացվեն, և ստեղծվեն ոչ միայն խոսքային, այլ նաև գործողությունների ասպարեզ, ապա Հայաստան-Իրան հարաբերություններին սպասվում է լուսավոր ապագա։ Մենք պետք է բավականին ակտիվացնենք մեր հարաբերություններն Իրանի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսական զարգացումը շատ թելերով կապված է Հայաստան-Իրան համագործակցության հետ»,- եզրափակեց իրանագետը։