Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը

 

Քարը փոսը գցելու ասացվածքից ոչ մի կերպ հեռու չենք գնում վերջին մի քանի ամիսներին: Քարի հետևից գնում է մի ողջ հասարակություն, ու ոչ գցողն է մտահոգվում, ոչ էլ հարցին լուծում տալու խնդրով տառապողներն են շատացել: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը, ապա նաև դրոշը փոխելու առաջարկը լիովին տեղավորվում է այնպիսի տրամաբանության մեջ, որն ավելի հաճախ բացակայության, քան առկայության մասին է վկայում:

Իր ֆեյսբուքյան էջում Սիմոնյանը գրել էր, որ Հայաստանի ներկայիս օրհնրեգը չի վայելում հանրության առնվազն մեծ մասի համակրանքը: «Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ: Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում: Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է: Իմի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել էլ ավելի միանշանակ բաներ»,- գրել է Սիմոնյանը:

Գրառման հետգրությունում Սիմոնյանը նշել էր՝ ի դեպ, կարծում եմ, ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ինչ կասե՞ք:

Դրոշի՝ խաչ պարունակելու մասին Սիմոնյանի առաջարկը բավականին լայն արձագանք ստացավ: Ոմանք այն համարեցին ԱԺ փոխնախագահի վիրահատության հետևանք (օրեր առաջ Սիմոնյանը շնչուղիների վիրահատման է ենթարկվել): Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, մեկնաբանելով Սիմոնյանը գրառումը, նշել էր. «Ալեն, կարո՞ղ ա նարկոզից ա», որին ի պատասխան գրվել է. «Հա, Վիլ ջան, կարող ա»: Մեկ այլ մեկնաբանության էլ, որտեղ գրված է՝ դրոշի պահով դեմ եմ, Սիմոնյանը արձագանքել է՝ ես էլ:

Բազմահազարանոց մեկնաբանությունները բաց թողնելով՝ նշենք, որ Սիմոնյանը կեսկատակ-կեսլուրջ էր վերաբերում իր իսկ առաջարկին: Ժամեր անց նա հաստատեց, որ դա սարկազմ էր, և ինքը չի առաջարկել դրոշը փոխել: Սարկա՞զմ.... Իսկապե՞ս... Սարկազմ բառի բառարանային բոլոր բացատրությունները առնվազն նշում են, որ դա կծու ծաղր է, հեգնանք... Ո՞ւմ է ծաղրում, հեգնում Ալեն Սիմոնյանը: Ստացվում է, որ Հայաստանում այսօր կարելի է ասել ու անել ինչ սիրտդ ուզի, ապա սրբագրել, մաքրագրել, թե սարկազմ էր, կատակ էր, անլուրջ էր... Թերևս անլուրջ ածականը հստակորեն հասցեատեր ունի այս համատեքստում:

Իհարկե, գրառումն ամբողջությամբ կարդալու, ապա մեկնաբանություններին հետևելու դեպքում կարելի է ենթադրել, որ Սիմոնյանը պարզապես իրեն քննադատողներին, իր առաջարկները «կեղծ օրակարգ» համարողներին ևս մեկ անգամ փորձում է խոսելու առիթ տալ: Բայց… այն Հայաստանում, որը «ստեղծվեց» ապրիլ-մայիսյան «թավշյա» հեղափոխությունից հետո, այսպիսի գրառումներ անելու իրավունք և ոչ մի պաշտոնյա չունի: Ինչո՞ւ, պատճառը ավելի քան պարզ է. ըստ նոր չգրված օրենքի, նորաթուխ պաշտոնյաները ավելի հաճախ ԶԼՄ-ների հետ շփվում են իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ բոլոր հարցերին այդ դաշտում պատասխանելով: Թեև նշված հանգամանքը այնքան էլ լրագրողների համար ընդունելի չէ, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ փոխնախագահը, մեղմ ասած, իրավունք չունի նման գրառում կատարելու: Նմանատիպ ցանկացած ֆեյսբուքյան գրառում դառնում է լայն քննարկման առարկա, խոսում են բոլորը, անգամ նրանք, ովքեր գրառման մասին միայն լսել են, կամ կարդացել այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերում:

Եվ այս դեպքում, անկախ այն բանից՝ Ալեն Սիմոնյանը ցանկանում է «կեղծ օրակարգ» ստեղծել, թե՝ ոչ, դա տեղի ունի. լրահոսը հեղեղվում է նրա գրառմամբ և դրան հետևող կարծիքներով, իսկ իրական խնդիրները օրակարգից դուրս են մնում: Սա, իհարկե, բավարարում է մարդկանց մի ստվար զանգվածի, ովքեր գործող իշխանության ցանկացած քայլ արդարացնելու համար կյանք չեն խնայում, իսկ այն մարդի՞կ, ովքեր դեմ են գնում վերոնշյալ երևույթին… «Թողե՛ք աշխատեն, պարոնայք, թողե՛ք աշխատեն»:

Թերևս վերջին արտահայտությունն առավել քան սարկազմ համարելու հիմքեր են առաջանում: Աշխատել բնավ էլ չի նշանակում հայտարարություններ անել, ապա դրանք որակել որպես կատակ: Աշխատել նշանակում է լուծել մարդկանց ամենօրյա խնդիրն ու հոգսը, իսկ դրան կարծես թե դեռ չենք հասել:

Նարե ԳՆՈՒՆԻ