Այսօր՝ 2019-04-24

«Հե՜յ Հայաստան, բացի ՛ր արխիվներդ». Էրդողան «Պետք է միշտ ուժեղ լինենք և հույսը դնենք միայն մեզ վրա». Հայկ Մարությանն այցելել է Ծիծեռնակաբերդ «Քեզ համար, Հայաստա՛ն». երգում են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ արտաքին խնդիրը դնելը մեր մանեւրելու հնարավորությունները փոքրացնում է. Արամ Սարգսյան Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին Երկրաշարժ Արցախում․ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ առաջ գնանք. Սասուն Միքայելյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը. Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին, ու խոնարհվում ոճիրն իրենց կյանքի գնով չիրագործացների առաջ. Փայլան Ապրիլ 24, հիշատակման օր. Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը Կարևոր է նաև իրավական գործընթացը. Արման Թաթոյան Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի». Արթուր Դավթյան Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Արցախի հարցի կարգավորումից մինչև օտարերկրյա ներդրումների աճ. ցանկություններ, հույսեր, հույզե՞ր... Կառավարության ծրագրի նախագծի դրույթներից

 

Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է իր հնգամյա գործունեության ծրագրի նախագիծը. թեև այն պաշտոնապես դեռևս չի հրապարակվել, այնուամենայնիվ, հիմնական փաստաթուղթը արդեն իսկ շրջանառվում է՝ արժանանալով թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների: «Նոր կառավարության ծրագիրը. «սաղ ուրախ, չաղ ու բախտավոր»,- անդրադառնալով ծրագրին նշել էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանն էլ հույս էր հայտնել՝ կառավարության ծրագիրը մինչև Ազգային ժողովի կողմից հաստատվելը, գոնե ինչ-որ չափով կկատարելագործվի:

Հստակ է, որ ներկայացված ծրագիրն իրապես կատարելագործման կարիք ունի, այլապես գործ կունենանք ոչ մի հստակ ուղենիշ չունեցող, որևէ ժամկետ չնշող մի փաստաթղթի հետ, որն ավելի շուտ բարի ցանկությունների տախտակ է, քան իրագործման ենթակա ծրագիր: Եթե վարչապետի ընտրությունների ժամանակ դեռևս կարելի էր կենացային մոտեցումներով ներկայացնել այն, ինչ մատուցվեց կառավարության ծրագիր ասվածի ներքո, ապա այժմ հստակ է, ր 5 տարվա կտրվածքով ոչ միայն ռազմավարություն, այլև կոնկրետ քայլեր են պետք: Եվ այդ քայլերը, դրանց նախանշած ուղիներն ու գործիքները, միջոցներն ու հնարավոր իրագործումը պետք է հստակ երևան արդեն իսկ շրջանառվող փաստաթղթում, որ ներկայիս կառավարության հինգամյա ծրագիր դառնալու հավակնությամբ է ներկայացվել հանրությանը:

Globnews.am-ը ներկայացնում է կառավարության ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները՝ կապված արտաքին քաղաքականության հետ:

Ինչպես նշված է ծրագրում, կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաս­տանի ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, նրա միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջա­նային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։

Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություն­ներն են, ըստ ծրագրի, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Թերևս պետք է նկատել, որ արտաքին քաղաքական ուղղություն ասվածի տակը խառը թեմաներ են ներկայացված, իսկ որպես սկզբունքային առաջնահերթություններ ավելի շուտ հավակնոտ, անիրականանալի, ոչինչ չասող ու ոչ մի կերպ չափելի համարելուն չմոտեցող ձևակերպումներ են: Ասել է, թե ինչ էլ արվի-չարվի, կմնա կառավարության խղճին, թե դրանք կմատուցվեն որպես ձեռքբերումներ ու իրագործում, թե որպես կատարելագործման ենթակա ոլորտներ: Այս պարագայում, հաստատապես, գուշակությունները տեղին են. որևէ մի կառավարություն, թեկուզ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ներկայացվող իրականության պարագայում, չի խոսելու պատասխանատվությունից, երբ գա հաշվետվության ժամանակը:

Նշենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը, ըստ շրջանառվող փաստաթղթի, գործելու է մի քանի ուղղություններով: Դրանցից առաջինը բանակցություններն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի ՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Նշվում է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում:

Այ թե ինչպես կարվի այս ամենը, կարվի, թե ոչ ու ինչպես չափել նշված խնդիրների իրագործումը՝ հստակեցման կարիք ունի, ճիշտ այնպես, ինչպես ծրագրում կարևորված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը, որոնց ինչպիսին լինելու հարցում տարմեկնաբանությունների առատությունը կարելի է երաշխավորել:

Կառավարության ջանքերը նպատակաուղղված են լինելու նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներում տնտեսական բաղադրիչի արդյունավետության բարձրաց­մանը, սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավմանը, միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ՀՀ տնտեսական շահերի առաջմղմանը:

Բացի տնտեսական կապերից, կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու­թյունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման միջոց, որոնց իրականացման գործում իր դերակատությունն ունի նաև սփյուռքը:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ակտիվորեն աշխատելու է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Հիշեցնենք, որ 6-րդ գումարման խորհրդարանում Փաշինյանի գլխավորած ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցությունը օրակարգ էր բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Հայաստանը, «Ելք»-ի կարծիքով, ԵԱՏՄ-ում մնալով, միայն վնասներ է կրում․ հետընթաց է գրանցել սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել նաև անվտանգությությունը:

Ինչպես նաև կարևորվում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները զարգացումը՝ այս նպատակը դիտարկելով Հայաստանի գլխավոր առաջնահերթությունների թվում։ ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացումը, ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացումը ևս կարևորվում են:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ծրագրում նշվում է.

-ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի շահերի պաշտ­պանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում.

– ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը.

– ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը.

– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ­վա­ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։

Տարբեր կառույցներում Հայաստանի շահերի պաշտպանությունը, աղմուկ հանած վերջին միջազգային քվեարկությունների ֆոնին, մեղմ ասած՝ հնչում է որպես բլեֆ, քանի որ բազմաթիվ միջազգային կառույցներում Հայաստանն իր շահերի համար գրեթե չի աշխատել ինչպես նախկինում, այնպես էլ հետհեղափոխական ժամանակահատվածում: Քանիցս մեզ անգամ անհետաքրքիր թեմաների առնչությամբ կողմ ու դեմ քվեարկող Հայաստանի շահը գոնե ձեռնպահ մնալն էր, ինչը չի արվել ու չի արվում: