Այսօր՝ 2019-08-19 | RSS | FACEBOOK

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային Փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է Միջադեպ Բերձորում. եղբայրները ծեծել են ոստիկանին Ջրաշենում 22-ամյա ՌԴ քաղաքացին տնակ է հրդեհել Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում ԱԻՆ. Մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու հայտնվել ձորակում
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը Հայ մարզիկների «ծերությունը» 376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին 11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են Կարեն Անտոնյանը՝ արծաթե մեդալակիր Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին Մբապպեն կմնա ՊՍԺ-ում ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Կրճատումներ, մայրաքաղաքի լավ ու մարզերի վատ դպրոցներ, բայց ծրագրերում հիանալի, բեկումնային դրույթներ. կրթության ոլորտին առնչվող կառավարության խոստումները

 

Երեկ ՀՀ Կառավարությունը քննարկել է իր հնգամյա գործունեության ծրագրի նախագիծը. թեև այն պաշտոնապես դեռևս չի հրապարակվել, այնուամենայնիվ, հիմնական փաստաթուղթը արդեն իսկ շրջանառվում է:

Ծրագրի նախագծում բավականին լայն անդրադարձ է կատարվում կրթության ոլորտին: Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության:

Նշվում է, որ դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Կարևոր տեղ է հատկացվում կրթության բովանդակության արդիականացմանը՝ ուղղված սովորող­ների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը, մասնագիտության հեղինակության և սոցիա­լական ապահովության մակարդակի բարձրացմանը, անհրաժեշտ ենթակառուց­վածքների զարգացմանը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիու­թյան աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ, ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչ­ները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթա­նելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտու­թյունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը:

Իհարկե, կարևոր է՝ կրթության արդյունավետ կազմակերպումն ու դրան միտված քայլերը, սակայն պարզ չէ՝ ինչպես է կառավարությունը պատկերացնում արդյունավետ ուսուցումը, երբ մանկավարժը շարունակում է ստանալ աղքատիկ աշխատավարձ և ապրել կրճատման վախը սրտում: Դպրոցամետ քաղաքականությունը հիմնականում վարվում է մայրաքաղաքում և դրա հարակից տարածքներում, իսկ մարզերում շարունակում է մանկավարժների դեֆիցիտը, իսկ դպրոցականներն ու նրանց խնդիրները շարունակում են ուշադրության կարոտով ապրել:

Հուսանք՝ իշխանությունը նաև այս հանգամանքներն է հաշվի առել, և ծրագրի նախագծում ուսուցչի աշխատավարձի, և մարզերում կրթությունը խթանող երևույթների բացակայությունը զուտ տեխնիկական բնույթ ունի:

Նույն պատկերն է բուհական ուսուցման դեպքում: Կառավարությունը նախատեսում է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնում, արդյունավետ կառավարում, հավասարակշռված հաշվետվողականություն և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծում, բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավում: Սակայն սա այն դեպքում, երբ մայր բուհում 450 աշխատակցի հեռացնում են աշխատանքից:

Եվ անհասկանալի է՝ ինչպես է խոսվում ազատության և ինքնավարության մասին, երբ շարունակվում է նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, և բուհերի հոգաբարձուների խորհուրդների ղեկավարներ են նշանակվում իշխող կուսակցության ներկայացուցիչները:

Գիտության մասին նշված դրույթները և գիտնականների համար ստողծվելիք պայմանները բավականին հուսադրող են, և միայն կարող ենք լիահույս լինել, որ նշված բարեփոխումբերը չեն մնա թղթի վրա, այլ գոնե մասամբ կիրականանան:

Ծրագրի նախագծում մասնավորապես նշվում է. «Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին, Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն անմիջականորեն նպաստող, ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցու­թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում, սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում, գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար»։