Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արարատի մարզում բախվել են «ԳԱԶ-24»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. կա 1 զոհ, 3 վիրավոր

 

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Սարգիս Սահակյանի վարած Գազ 24 մակնիշի առանց համարանիշի եւ Սիսիան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արթուր Ալավերդյանի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետեւանքով վարորդ Ս.Սահակյանը տեղում մահացել է, նրա ուղեւոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը եւ շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ շտապ օգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում:

Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ Պողոսյանը որպես ավագ բուժքույր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում