ՀՀ-ում կլինի 12 նախարարություն․ վերջնականորեն ավարտեցինք կառավարության կառուցվածքի քննարկումները. Փաշինյան
|
![]() |
Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է ՀՀ վարչապետը: