Այսօր՝ 2019-08-19 | RSS | FACEBOOK

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային Փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է Միջադեպ Բերձորում. եղբայրները ծեծել են ոստիկանին Ջրաշենում 22-ամյա ՌԴ քաղաքացին տնակ է հրդեհել Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում ԱԻՆ. Մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու հայտնվել ձորակում
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը Հայ մարզիկների «ծերությունը» 376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին 11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են Կարեն Անտոնյանը՝ արծաթե մեդալակիր Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին Մբապպեն կմնա ՊՍԺ-ում ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Տիկի՛ն, հանրային անձ դառնալուց հետո Ձեր կոշիկը, պայուսակը, անձրևանոցն ու այն պահելու ձևն անգամ կարող են դառնալ հանրային թեմա... Էլիտա դառնալու ճանապարհին

 

Վերջին շրջանում իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների, նրանց հարազատների, ընտանիքի անդամների շուրջը ծավալվող քննարկումները չեն դադարում: Իհարկե, մեր դիտարկումը, որ այս ձևով ստեղծվում է կեղծ օրակարգ հիմնական խնդիրները հասարակության աչքից հեռու պահելու համար, հաստատվում է: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ անփորձությունը, պետական ապարատին հատուկ հարիր ու անհարիր կանոնակարգային մոտեցումները ծանոթ չլինելու, չծանոթանալու կամ չկարևորելու պատճառով զավեշտալի ու ոչ դուրեկան իրավիճակներում են բռնացում նորընտիրներին:

Սակայն երբեմն ամեն ինչ, մեղմ ասած, չափը կորցնում է: Արցախի հարցը, նախատեսվող «օպտիմալացումները», բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարբեր երկրներ, անգամ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը այնքան մեծ արձագանք չստացան, որքան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի գլխավերևում պահված անձրևանոցը, և փաստը, որ կնոջ գլխավերևում անվտանգության աշխատակիցը կարող է անձրևանոց պահել:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցի ժամանակ արված լուսանկարներ, որտեղ մի տղամարդ Գոհար Աբաջյանի գլխավերևում անձրևանոց էր պահել:

Եվ բնականաբար, ինչպես սովորաբար լինում է, հասարակությունը երևույթը մեկնաբանեց տարբեր ձևերով. մի խումբ վստահ նշում էր, որ սա պարզապես ճոխություն է, և Միրզոյանի կինը օգտվում է ամուսնու պաշտոնեական դիրքից, մյուս խումբն էլ ոչ մի արտասովոր բան չէր տեսնում՝ կնոջ գլխավերևում անձրևանոց պահելը անվանելով ջենթլմենություն: «Անկեղծ ասած, ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել Միրզոյան ընտանիքի մասին, որ նրանց «աստղայինը» լրիվ տարել է. վերարկու բռնող ունեցող ամուսնու կողքին «զոնտիկ» բռնող ունեցող կինն անպակաս պետք է լինի...»,- իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մեկնաբանություն էր գրել քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հորդորում էր՝ ավելի լուրջ խնդիրների մասին խոսել:

Անդրադառնալով քննարկումներին և քննադատություններին՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր` պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել է սահմանված արարողակարգով: «Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար: Ինչ խոսք, ինքնին խոսուն է այն փաստը, որ մեր «ընդդիմադիրների» կարևորագույն թեմաները սահմանափակվում են իմ պայուսակով, կոշիկով, զոնտիկով և վերարկուով: Սակայն ցանկանում եմ տեղյակ պահել, որ այլևս երբեք չեմ արձագանքելու նման թեմաների: Իմ համար անհագստացող ընկերներիս էլ ուզում եմ վստահեցնել, որ ես քիչ քիչ սովորում եմ անտեսել նման անորակ և անբովանդակ նյութերը»:

Այստեղ խնդիրը թերևս այն չէ՝ ԱԺ նախագահի կինն ի՞նքն է անձրևանոց պահել գլխավերևում, թե՞՝ անվտանգության աշխատակիցը: Խնդիրը փոքր-ինչ այլ է. իշխանության գալու պահից ի վեր «Իմ քայլը» կուսակցության ներկայացուցիչներն անընդհատ նշում էին, որ հասարակության մի մասնիկն են, մարդիկ են, ովքեր եկել են երկիրը զարգացնելու, այլ ոչ սեփական շահերն առաջ տանելու նպատակով: Մարդկանց մեծ մասը հավատացել է խոստմանը, այդ են վկայում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Իմ քայլը» դաշինքը հավաքել էր ձայների 70,42 տոկոսը: Եվ այն, որ հասարակությունն այժմ պահանջում է այդ խոստացված հավասարության պահպանումը, բնական է: Բայց նույն հասարակությունը մոռանում է ադապտացիայի գլխավոր կանոնի մասին. ժամանակի և պայմանների փոփոխությանը զուգահեռ փոխվում է նաև մարդը: Հետևաբար երևան է գալիս Ջորջ Օրուելի թեզը. «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են» (հատված «Անասնաֆերմա» վիպակից, խմբ.): Ստեղծված անհավասարությունը բնական է, եթե հաշվի առնենք՝ էլիտան տարբերվում է ոչ միայն գիտելիքով, ունեցած ուժով, կառավարելու ունակությամբ, այլ նաև տարբերվող իմիջով, ապրելակերպով:

Պարզապես նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռևս հասարակ քաղաքացուց էլիտա դառնալու ճանապարհին են. այդ է վկայում նրանց կողմից սեփական դիրքը չգիտակցելն ու ցանկացած փոքր քննադատության անդրադառնալը: Հրաշալի կլիներ, որ այդ ճանապարհին նոր ձևավորվող էլիտան չգայթակղվեր իշխանության թաքնահարույց պերճանքով, այլ պրոֆեսիոնալիզմ և մարդասիրություն ցուցաբերեր` չմոռանալով նրանց մասին, ում օգնությամբ «թագադրվել» է:

Նարե Գնունի