Այսօր՝ 2019-04-24

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ արտաքին խնդիրը դնելը մեր մանեւրելու հնարավորությունները փոքրացնում է. Արամ Սարգսյան Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է Ախալցխայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին Երկրաշարժ Արցախում․ ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի Պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ առաջ գնանք. Սասուն Միքայելյանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Պուտինը Չինաստանում կհանդիպի Ալիևի հետ Ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը. Աշոտյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին, ու խոնարհվում ոճիրն իրենց կյանքի գնով չիրագործացների առաջ. Փայլան Ապրիլ 24, հիշատակման օր. Ժոնաթան Լաքոտի թվիթերյան գրառումը Կարևոր է նաև իրավական գործընթացը. Արման Թաթոյան Բացառված է որևէ մեկի նկատմամբ «գործ կարվի». Արթուր Դավթյան Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ են ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյանի ուղերձը Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան պատասխան տա իր կատարած ոճրագործության համար. Ծառուկյան
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2 Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1 Սերժ Սարգսյանի հայտարարած ժամանակը մոտենում է. Արմեն Աշոտյան
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմն, այլապես կհեռանա. Խաչիկ Ասրյան

 

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմն, այլապես կհեռանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, Սպորտի, երիտասարդության նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

«Հաշվի առնելով 21-րդ դարի աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, ինչի հետեւանքով, իրոք, ազգեր ու պետություններ են կործանվում, հորինված Ադրբեջանի հայատյաց ղեկավարների կողմից գրեթե ամեն օր հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, որոնց վստահության հիմքը Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հայատյացությունն է ու Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության նորովի եւ անընդհատ թարմացումն ու մեծացումը՝ ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ հերթական պատերազմական գործողությունները սկսվելու են շատ շուտով:

Ոչ հեռավոր անցյալում հայտնաբերված եւ մարդկությանը ստրկացնել ու կործանել փորձող Ամերիկա կոչվող պետությունն, իր մորթապաշտ եւ տգետ բոլթոններով, երբեք չի՛ կարող հինավուրց եւ քրիստոնյա հայ ազգի բնօրրանի՝ հայկական բարձրավանդակի՝ հերոս հայորդիների արյան գնով ազատագրված սուրբ հողից թեկուզ մի թիզ հանձնել «Խաղաղութուն՝ տարածքների դիմաց» բանաձեւի շրջանակներում:

Ավելին՝ անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ այսօրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարող են գաղտնի կամ ոչ գաղտնի պայմանավորվել «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձեւի շուրջ եւ ակամայից իրականացնել հայատյաց Ադրբեջանի ցանկությունները:

Ստեղծված իրավիճակում՝ Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նորաստեղծ իշխանությունը պահպանելու ընդամենը երկու հստակ տարբերակ ունի.

Առաջին. Պետք է ամեն ինչ անի, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախիջեւանը, եւ ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ չսկսեն, եւ, իշխանավարության ողջ ընթացքում, Հայաստանի համար նվազագույնը պահպանի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ այսօրվա կարգավիճակն ու Արցախի ազատագրված տարածքներից, ասել է թե՝ հայոց սուրբ հողից ոչ մի պայմանով եւ ոչ մի թիզ չհանձնի Ադրբեջանին, Նախիջեւանին կամ Թուրքիային:

Եվ, երկրորդ, եթե Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ կամ Ադրբեջանը, կամ Նախիջեւանը, կամ Թուրքիան պատերազմական գործողություններ սկսեն, Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պարտադիր պետք է ամբողջությամբ հաղթանակած դուրս գա այդ պատերազմական գործողություններից։

Ուրիշ ոչ մի տարբերակ չկա՛ եւ չի՛ կարող լինել, իսկ, եթե ՀՀ գործող բարձրագույն իշխանությունը չպահպանի թվածս երկու տարբերակներից որեւէ մեկը, ապա, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն իշխանությունը պե՛տք է 24-ժամվա ընթացքում ինքնակամ հեռանա։

Ահա՛ այսպիսինն է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության՝ Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանությանը վերաբերող հստակ պահանջը՝ ուղղված Հայաստանի բարձրագույն իշխանությանն՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հենց այս պահից՝ Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պետք է կնքի «Քաղաքացիական պայմանագիր» Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ՝ պարտավորվելով պահպանել այն, որի գլխավոր դրույթները պետք է լինեն վերոնշածս երկու տարբերակները:

Մեկնարկը տրվեց»,- գրել է նա: