Այսօր՝ 2019-02-22

Իսրայելը ներկայացրել է С-300 և С-400 «մարդասպանին» Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել Իլհամ Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Դի է հայտնաբերվել «Ի՞նչ է նշանակում, եթե Խաչատրյան Գագիկը պետբյուջե վերադարձնի 1 միլիարդ դոլար, նրան կարելի է ներել»․ Արմեն Դանիելյան «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն արտոնություն ստացավ՝ զենքի և զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն Մարտի 1-ին Փաշինյանի նախաձեռնած երթն արդարադատության վերականգնման գործընթացի ազդարարումն է պետական մակարդակով․ ՀԱԿ Ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մատենադարան Վեց ամսում «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 860 մլն դրամ․ Հակոբյան Կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում կա առաջընթաց, բայց շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում. փոխնախարար 5 տարի առաջ կատարված գողության դեպքը բացահայտվել է Մշտապես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա. Աննա Հակոբյան Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի Ստամբուլում թուրք առևտրականի սպանության մեջ Հայաստանի քաղաքացիներ են կասկածվում «Նուբարաշեն»-ում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ. Աննա Հակոբյան Ջորջ Մայքլի արվեստի հավաքածուն հանվում է աճուրդի
Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը Ծանր դրության մեջ հայտնված դերասանի կոչին արձագանքել է միայն Ծառուկյանը Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի խայտառակ փաստ. Աշոտյան Վրաստանից ապօրինի ներկրումներ են կատարվել ՀՀ. մեղադրվում է Բագրատաշենի անցակետի պետը Արցախում շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին Մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր է պատրաստվում Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է Հայաստան-Իրան երկաթուղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության հարցում Իրանի հետ հնարավոր գործակցության հաստատում․ Հայաստան-Իրան հարցերն ու դրանց կարևորությունը՝ ըստ Վարդան Ոսկանյանի «Կեղծ օրակարգեր». ո՞ւմ է սարկազմով դիմում պարոն Սիմոնյանը Միլիոնատեր Մաշադյանները Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամներն են. «Իրավունք» Աղջիկների կատաղի ծեծկռտուք Թուրքիայում (տեսանյութ) Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի Մահացել է Միշել Լեգրանը Փետրվարի 26. հանրահավաք՝ Ազատության հրապարակում- տեսանյութ Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքները խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանի հարցազրույցը CFI ամսագրին «Գիտե՞ք, որ իմ մամեն հայ է»․ Թինա Կանդելակին Դավոսում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ջրի ուսապարկ՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորներին. նախաձեռնության մեկնարկը տրված է
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է. 10 միլիարդ սուբվենցիա կտրամադրվի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 11-ին համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է: «Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,-ասաց նա:

Անդրադառնալով համայնքներում առկա խնդիրներին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբերվում են իրենց անցած ճանապարհով, կենսագրությամբ, արժանիքներով: «Իմ ընկալմամբ «միջին վիճակագրական» համայնքի ղեկավարը պետք է վայելի համայնքի աջակցությունը: Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին համայնքներում, բայց որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են: Սա զարմանալի իրականություն է: Զարմանալի է, որ դա հանդուրժվում է նաև հանրության կողմից»,- ընդգծել է նա:

Վարչապետը նշել է, որ իր համար և ՀՀ կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող: «Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմքը հանրային հարստության բազմապատկումն է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,- նշել է նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի, որը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: