Այսօր՝ 2019-08-19 | RSS | FACEBOOK

Հպանցիկ մտորումներ՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մասին Վերացնել արտահանման խոչընդոտները. նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Թունիսում վերջին հրաժեշտն են տվել երկրի 92-ամյա նախագահին Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Հենրիխ Մխիթարյան․ Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային Փակ կլինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը Հնդիկ հետախուզվողը Հայաստան է եկել Դուբայից ու ընկել ոստիկանների ձեռքը Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է Միջադեպ Բերձորում. եղբայրները ծեծել են ոստիկանին Ջրաշենում 22-ամյա ՌԴ քաղաքացին տնակ է հրդեհել Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում ԱԻՆ. Մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն ու հայտնվել ձորակում
Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին» Փոքրիկ Հայկի կյանքին վտանգ է սպառնում, նա օգնության կարիք ունի Փաշինյանին Գյումրիում դիմավորեցին գոռալով ու ուշաթափվելով. aravot.am Գիրքը հնարավորություն կտա մեզ դուրս գալ քաղաքական զարգացման այն ճգնաժամից, որի մեջ գտնվում են նոր անկախացած երկրները. Մարիամ Մարգարյան Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին Վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը Հայ մարզիկների «ծերությունը» 376 ընտանիքից 32-ը նպաստառու է. լավ չեն ապրում, բայց հողին կապված են, գյուղատնտեսությամբ իրենց օրվա հացը վաստակում են - տեսանյութ Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը «Որ անասուններին տանում են հերթի, ես գնում, բերում եմ». արուճցի Արսենի, իր երազանքների և գյուղի կյանքի մասին 11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են Կարեն Անտոնյանը՝ արծաթե մեդալակիր Բիզնեսի գնահատման գործիք, խորհրդատվություն և ֆինանսավորում. ՎԶԵԲ-ի աջակցությունը հայ կին գործարարներին Մբապպեն կմնա ՊՍԺ-ում ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը համալրեց «Արարատ-Արմենիան»
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է․ Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Ահա թե ինչու:

Իրավական գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թվականին ՀՀ Նախագահի կողմից: Այն չի անցել Սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստը այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքի համաձայն չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր: Մասնավորապես, համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների և զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:

Հետևաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները բացառապես կամայական են և ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին:

Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր՝

1. Գործադիր իշխանության կողմից Զինված ուժերի օգտագործումը նեղանձնական քաղաքական նպատակների համար, շրջանցելով երկրի օրենսդիր մարմինը և սահմանադրական դատարանը:

2. Եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:

Այսպիսով եզրակացնում ենք, որ հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»: