Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երեկ սպանված պայմանագրային զինծառայողը մեծացել էր մանկատանը

 

Երեկ՝ փետրվարի 11-ին, ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը Խաչիկ գյուղից էր։ GlobNews.am-ի տեղեկություններով՝ 34-ամյա ավագ լեյտենանտ Գրիգորյանը մեծացել է մանկատանը։ Մեսրոպ Գրիգորյանը վաղ հասակում կորցրել է մորը, հայրն էլ ստիպված մանկատուն է հանձնել։

Գրիգորյանը երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում, սակայն 2017թ․-ին դադարեցրել է ծառայությունը։ Այդ ընթացքում աշխատել է Երևանի սուպերմարկետներից մեկում։ 2018թ․-ին նորից պայմանագիր է կնքել և ծառայության անցել։

Մեսրոպ Գրիգորյանի հայրը մահացել է տարիներ առաջ, ունի քույր և եղբայր։ Հոր մահից հետո Գրիգորյանն իր խնամքի տակ էր առել կրտսեր եղբորը։

Մեսրոպ Գրիգորյանը մահացել է ժամկետային զինծառայողի կողմից արձակած կրակոցից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գրիգորյանի և ժամկետային զինծառայողի միջև վեճ է ծագել բջջային հեռախոսի պատճառով։ Գրիգորյանը վերցրել է զինծառայողի հեռախոսը, նկատողություն արել, նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո ժամկետային զինծառայողը գնդացրից կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում Մեսրոպ Գրիգորյանը ստացած վնասվածքներից մահացել է։