Այսօր՝ 2019-03-19

Դիդիե Մարուանին նոր դատական հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ Լոռիում մտել են 82-ամյա տարեց կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու գողացել խնայած փողերը Պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Արման Բաբաջանյան Տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են. Ջանջուղազյան Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Գլխավոր ռեֆորմներ են լինելու, մարդիկ աշխատանք կարող են կորցնել էս պրոցեսում. Արսեն Խառատյան Իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու մեր քաղաքը մաքրելու համար․ Հայկ Մարության (տեսանյութ) Հայաստանը պատրաստում է Բաքվի հետ բանակցությունների նոր ռազմավարություն․ Սաֆրաստյան «Դալմա գարդեն մոլում» թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ հափշտակելով կես միլիոն դրամ Հայաստանը վճռական է խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. ԱԺ նախագահ Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան Վանդալիզմ Կենտրոնական ավտոկայանում. Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները»․ ՀԺ Հայաստանի FAST հիմնադրամի եւ Ինդոնեզիայի BeKraf գործակալության միջեւ հուշագիր է ստորագրվել «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը»․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին Կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն․ Գոռ Մադոյան SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Օդեսսա և հակառակ ուղղությամբ Ի դեմս իտալական ընկերությունների՝ մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում. նախարար 206 արտակարգ դեպք՝ 1 շաբաթում Շամլուղ համայնքի նախկին ղեկավարն ավելի քան 14 միլիոն դրամ է յուրացրել․ ոստիկանություն (տեսանյութ) Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք. Քոչարյանի փաստաբան
Երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և թմրանյութեր պարունակող կոնֆետներ առաջարկում. Մարինա Խաչատրյան Մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ ձերբակալվել է Պարո՛ն Փաշինյան, ես այն քաղաքացիներից մեկն եմ, որը պատրաստ է տնտեսական հեղափոխության ջահակիրը դառնալու Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան Քաղաքացին ահազանգում է. հավի թևիկի փոխարեն սառույց են վաճառում- տեսանյութ Երկու գիրք ունես` մեկը նվիրիր. գրքաշատ օր Եղվարդում Վարչապետի հեռանալը անակնկալ էր ժողովրդի համար. «Հրապարակ» Սեռական հարաբերության լուսանկարները հարազատներին ուղարկելու սպառնալիքով տնօրենը 25-ամյա կնոջից պահանջել է 600.000 դրամ Փաշինյանն ասաց՝ իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին. Ժպտացինք ու ասացինք՝ ճիշտը դա ա. Միքայել Նահապետյանը՝ թավշյա հեղափոխության մասին. Մաս 1 Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու. Շարմազանով Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հեղափոխություն տեղի չի ունեցել, դեռ պետք է լինի արժեքների հեղափոխություն․ Շահեն Հարությունյան Թե ինչպես կիսատ թողեց ուսումը և Կիևից եկավ Հայաստան՝ շարժմանը մասնակցելու. Գոհարիկ Տիգրանյանը՝ թավշյա հեղափոխության մասին «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել․ կասկածյալները հայտնաբերվել են (տեսանյութ) Գեղարքունիքում տղամարդուն ողջ-ողջ այրել են. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար». Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը «էդքան սուտ կլինի՞. ականատեսը պատմում է, թե ովքեր են փրկել ոստիկանների կյանքը. «Ասպարեզ» Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը. քայլեր, որ փոխեցին բազմաթիվ իրողություններ Հայաստանում Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Քաղաքական էվոլյուցիա՞, թե՞ ռեվոլյուցիա. մանկապարտեզի փաստարկները, Փաշինյանի քաղաքական ուժի համար հեղափոխությունն ու ներկա սրբագրումները

 

Քննադատությունը վերջին շրջանում՝ առողջ, թե թունավոր, մի տեսակ զրկվել է ընկալվելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ նախորդներից ստացած ժառանգության բացասական դրսևորումները վկայակոչելով՝ այլևս անհնար է առկա իրողությունները թողնել այնպես, ինչպես կան: Ամեն դեպքում, հանրության աչքին, թե իրականում Հայաստանի նորընտիր իշխանությունների տարբեր հատվածների միջև տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, ձևափոխություններ ո փոխակերպումներ:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը ընդունվեց Ազգային ժողովում: «Տնտեսական հեղափոխություն» խոստացող ծրագրին դեմ քվեարկեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ( 82 կողմ 37 դեմ): Վերջինիս ղեկավար էդմոն Մարուքյանն էլ, որպես խմբակցության մոտեցման բացատրություն, հայտարարեց. «Բերել էդ մանկապարտեզի փաստարկները էստեղ՝ տարիներ անց «Ելք» դաշինքում իրար հետ աշխատելուց հետո, կարծում եմ՝ ուղղակի անլուրջ է, իսկ մենք խորհրդարան անլրջացնելու չունենք»:

Մարուքյանի հայտարարությունը և ընդդիմադիր կեցվածքով կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մոտեցումը իշխանական հակազդեցության արժանացավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե սիրով ու համերաշխությամբ, այլ զայրույթով, արձագանքեց. «Մենք չենք եկել մեր ժողովրդին խաբելու ու չենք պատրաստվում մեր ժողովրդին խաբել: Ասում եք՝ հեղափոխություն չի եղել: Հապա դիմացներդ ու կողքներդ նայեք՝ բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած»:

Ժողովրդի անունից խոսելու հարցում մենաշնորհ ունենալու հավակնություն ունեցող Փաշինյանին Մարուքյանն արձագանքեց՝ նույն ժողովրդի անունից ներկայացնելով իր կուսակցության մանդատների թիվն ու առկայությունը. «Որ այսօր «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի, դա քաղաքացիների քվեարկության արդյունքն է: Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել դա: Հեղափոխություն է եղել, դրա համար իրենք ունեն 88 մանդատ: Այսօր «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի նաև այն պատճառով, որ հեղափոխությանը մասնակցել է այնքանով, որքանով մասնակցել է կամ չի մասնակցել»,-ամփոփեց նա:

Հետաքրքրական է, որ այժմ հակառակ, սակայն դեռևս մեկ տարի առաջ նույն դաշտում պայքարող և քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ 2018 թվականի մարտին հայտարարում էին, որ «Ելք» դաշինքից դուրս իրենց գործունեությունը չեն պատկերացնում: Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության դեմ պայքարում, ինչպես Էդմոն Մարուքյանը նշում էր իր բազմաթիվ հարցազրույցներում, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետություն» կուսակցությունը ոչ թե առանձին-առանձին են գործելու, այլ կուսակցությունները ազատ են առանձին որոշումներ կայացնելու։

Եվ ինչպես քաղաքական հետագա զարգացումները ցույց տվեցին, վերոնշյալ 3 կուսակցությունները, մնալով նույն քաղաքական դաշինքում, գնացին տարբեր ուղղություններով: Մինչ մարտի 31-ին Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Գյումրու Վարդանանց հրապարակից սկսեցին քայլերթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, «Ելք» դաշինքը ձևավորած մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարեցին, թե նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի մարտավարությունը և չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

Մարուքյանը չմիացավ Փաշինյանի փողոցային պայքարին, սակայն, իր խոսքով, ինքն ու իր մյուս թիմակիցները շարունակում էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը ԱԺ պատերի ներսում: Ապրիլի 17-ին, վարչապետի ընտրության օրը, Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր ելույթներն արդեն գործողություններ են»։ Նույն օրվա իր ելույթում Մարուքյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, նշեց. «Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու, պարոն Սարգսյան»:

Որքան էլ ընդդիմությունը ջանաց կանխել Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելը, ապրիլի 17-ին Հայաստանի 3-րդ նախագահը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը: Ցույցերը շարունակվեցին, սակայն այդպես էլ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները չմիացան փողոցում պայքարող իրենց ընկերներին: Ապրիլի 22-ին Փաշինյան-Սարգսյան հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա նշում էր. «Ես հետևում էի Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի պատմական հանդիպմանը, պետք է ասեմ, և ես կարծում եմ, որ մենք լուրջ ձեռքբերում ունենք, այդ հանդիպումը շատ կարևոր էր։ Ես խնդրանք ունեմ, որ պարոն Փաշինյանը և պարոն Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, մտածեն ևս տարբերակներ և նորից հանդիպեն»։

«Ես ձեզ խնդրում եմ, պարոն Սարգսյան, ես Ձեզ խնդրում եմ, պարոն Փաշինյան, իմ լավ ընկեր, ես խնդրում եմ ևս մեկ անգամ հնարավորություն գտեք, խոսեք և տարբերակները քննարկեք», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Մենք պետք է ամեն բան անենք, որ խուսափենք անդառնալի հետևանքներից»։

Իսկ ահա ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Մենք չէինք սպասում, որ այսքան մեծ ակտիվություն կլինի, այսքան մարդ դուրս կգա փողոց: Դա իրապես անակնկալ էր, որովհետև մենք մեկ տարի առաջ ենք խորհրդարանական ընտրություններ անցել և տեսել ենք, թե ինչ հուսալքություն է եղել, տեսել ենք, թե ինչպես են մարդիկ ընտրակաշառքի հերթեր կանգնել: Մենք երեկ էլ ենք եղել հրապարակում: Երեկ հրապարակում են եղել Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, բայց, չգիտեմ ինչու, նրանց ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել: Ամեն դեպքում՝ մենք միշտ էլ եղել ենք այդ ամենի թիկունքում: Մենք, ըստ էության, պահել ենք թիկունքը»:

Նույն հայտարարությունը Մարուքյանն արեց մայիսի 8-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր Փաշինյանի վարչապետ դառնալու հարցը: «Մենք կանգնած ենք հեղափոխության թիկունքում, մենք կանգնած ենք ժամեր անց, մեկ ժամ հետո ընտրվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում, նրա Կառավարության թիկունքում, և մենք պաշտպանելու ենք այդ Կառավարության ծրագրերը և անվերապահորեն աջակցելու ենք այն փոփոխություններին, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն»:

Քաղաքական այս զարգացումներից հետո «Ելք» դաշինքը ամբողջական կազմով հանդես եկավ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Սակայն դեկտեմբերի 9-ի ընտրություններին «Ելք» դաշինքը կազմալուծվեց. «Լուսավոր Հայաստանը» հանդես եկավ որպես առանձին ուժ, «Հանրապետություն» կուսակցությունը հանդես եկավ «Մենք», իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ «Իմ քայլը» դաշինքով: Եվ խորհրդարանական ընտրություններից հետո «Իմ քայլը» դարձավ խորհրդարանական մեծամասնություն (88 պատգամավոր), իսկ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ լինելու է միակ ընդդիմությունը (18 պատգամավոր):

Եվ, արդեն դեկտեմբերի 9-ից հետո Էդմոն Մարուքյանը հանդես է գալիս ընդդեմ իր երբեմնի թիմակցի: Նշվածը հաստատում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումները, որոնք ուղեկցվում են միմյանց դեմ հնչեցրած բացասական կարծիքներով, երբեմն անգամ մուննաթով ու ծաղրով: Այժմ, կամա թե ակամա Մարուքյանը դադարում է կանգնել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության թիկունքին, ինչպես հայտարարում էր նախկինում, և այն հեղափոխությունը, որի թիկունքում ևս Մարուքյանն իրեն տեսնում էր, նրա խոսքով, եղել է միայն Փաշինյանի քաղաքական ուժի համար, իսկ իրենք ոչ թե հեղափոխությանն են պարտական, այլ քաղաքացիներին, ովքեր ընտրել են «Լուսավոր Հայաստանի» 18 պատգամավորներին:

Նարե Գնունի