Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Դուխով մանթաշցին ՀԱԿ-ին մեղադրում է պետական դավաճանության մեջ, իսկ նախկին իշխանությանը՝ սիրով սահմանին զոհում. ով ում է մաքրագրում «Իմ քայլը»-ում

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու հաճախ նաև գործադիրում տարբեր պաշտոններ զբաղեցնող կուսակիցներ-համախոհները պատեհ-անպահետ անում են հայտարարություններ, որոնք բուռն գնահատականների են արժանանում: Ընդ որում, հակադարձում են նման տխրահռչակ հայտարարություններին ոչ միայն մասնագիտական ու փորձագիտական շրջանակները, այլև ուղղակի հասարակությունը: Էլ չասենք այն մասին, թե վիրավորանքների ու պիտակավորումների ինչ ցածրակարգ բառապաշար է երբեմն մեջտեղ բերվում, ի դեպ, բոլոր կողմերից:

Որ Արցախի հարցը գնալով դառնում է կարևոր մեկնաբանությունների ու «Իմ քայլը» խմբակցության, ուժի ղեկավարի ու տարբեր ներկայացուցիչների համար փորձաքարային, այլևս նորություն չէ: Հստակ է նաև, որ այդ հարցում ցայսօր ոչ հստակ ձևակերպումներով մատուցված իբր դիրքորոշման պատճառով այդպես էլ չեն մարում հարցադրումները, թե ի վերջո ինչ մոտեցում ու ինչ սկզբունք ունի այս հարցում Հայաստանն արդեն ամիսների ղեկավարող քաղաքական ուժն ու դրա առաջին ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Հասարակության շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդ ներկայացվող, ներկայացող կամ էլ այդպես դիտակվող Փաշինյանի թիմում, առնվազն հանրային հայտարարությունների մակարդակով, խաղացողները չունեն հստակ պատկերացում, թե ինչպես ու ինչ խոսեն Արցախի հարցի առնչությամբ: «Իմ քայլը» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը՝ ուղղված ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, մեծ պայթյուն առաջացրեց համացանցում: Վերջինս ադրբեջանական Trend.az-ին տված հարցազրույցում խոսել էր փոխզիջումների մասին և ասել, որ պետք է պատրաստ լինել փոխզիջումների: Ի պատասխան Զուրաբյանի այս խոսքի, Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման: Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ: Սկսենք բանակցությունները, թե լավ է»:

Հովսեփյանի այս հայտարարությունը, երկրի առաջին դեմքի՝ ոմանց ասֆալտին փռելու ֆոնին, կարելի է ընդհանուր տրամաբանության մեջ ընկալել: Սակայն, այնուամենայնիվ, շատերը երևույթին բացասական գնահատական տվեցին: «Եթե քաղաքական գործիչն ունի անձնական կարծիք, այդ անձնական կարծիքը երբեք չպետք է դառնա պատրվակ, որպեսզի նա մարդու հասցեին և ոչ միայն մարդու, կուսակցության փոխնախագահի, նաև մի ամբողջ կուսակցության հասցեին անհարգալից և անվայել արտահայտություններ անի»,- այս մասին հայտարարություն էր տարածել ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական մամուլին Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցին:

Զոյա Թադևոսյանի խոսքով, եթե ՀԱԿ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած անձին իր թիմի ղեկավարների կողմից գնահատական չտրվի, նրանք կմտածեն, որ դա երևի կազմակերպված է այդ ուժի կողմից:

Չնայած բացասական կարծիքների և քննադատությունների տարափին, Սոֆյա Հովսեփյանի տեսակետը հաստատեց և ավելի խորացրեց վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: «Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…

Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն ի (ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին - խմբ.) 3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Սակայն ժամեր անց վարչապետի խորհրդականը ֆեյսբուքյան իր էջից հեռացրեց վերոնշյալ գրառումը, քանի որ հենց վարչապետի կողմից կոշտ արձագանք ստացավ: «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Սոֆյա Հովսեփյանին. ինչպես իր հարցազրույցներից մեկում Հովսեփյանը նշել է, ինքը դուխ է վերցրել Մեծ Մանթաշից. հավանաբար հենց այդ դուխն է հնարավորություն տալիս իրեն անդրդվելի մնալ իր կարծիքում: Իր հայտարարության վերաբերյալ հնչած բացասական կարծիքներից հետո Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց. «Պարզվում է ՀԱԿ -ի այն ներկայացուցիչներն, ովքեր չունեն սեփական դեմք, մտածելու կարողություն, ազատ արտահայտվելու իրավունք և չթվարկեմ էլ ինչ, ամեն մեկը իր հերթին նշում է իր էջում «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուբեն Ռուբինյանին` պահանջելով պատժել ինձ, մինչև անգամ ստիպել հրաժարվեմ մանդատից: Էստեղ են ասել էֆֆա: Փաստորեն ժամանակին այս համակարգն է մեզ ղեկավարել և դեռ չեն հասկանում, որ ժողովուրդը իրենց 2017 թ.՝ Սերժից առաջ մերժեց և մերժեց անողոք կերպով՝ իրենց գաղափարների համար: Տիկնայք և պարոնայք, դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակին մենք լավ ենք ճանաչում: Հեռու մնացեք և քանի դեռ մեղմ եմ մոտենում, որքան կարող եք լուռ եղեք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հովսեփյանը:

Եթե սթափ մոտենանք, Հովսեփյանն ՀԱԿ-ին պետական դավաճանության մեջ է մեղադրում, հետևաբար ՀԱԿ-ը կամ պատիվ պիտի պահանջի, կամ դրա բացակայության դեպքում, ըստ էության, համաձայնի, ընդունի մեղադրանքը, որի ոչ պակաս թունդ չափաբաժինն էլ, անհայրենիք ձևակերպմամբ, ներկայացվել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:

Փաստորեն, ԱԺ 7-րդ գումարման պատգամավորի խոսքով, սեփական քաղաքական ուժին պաշտպանելը և «պատիվ» պահանջելը ազատ արտահայտվելու, սեփական կարծիք չունենալու նշան է: Հարց է առաջանում, ներկայիս իշխանության ցանկացած վրիպակ կամ քննադատության արժանացած քայլ ինչո՞ւ է պաշտպանվում ՔՊ-ականների կողմից. նրանք և՞ս սեփական կարծիք չունեն:

Նշենք, որ Հովսեփյանը «Աջակցություն թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության հիմնադիր անդամ է՝ սկսած 2016 թվականից: Դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում նա նշում էր, որ բացի էլեկտրաէներգիայի թանկացման համար մղած փողոցային պայքարից, 2016 թվականի ապրիլի 3-ից նա Թալիշում զինվորի կողքին է եղել: Նրա համար կարևոր խնդիր է եղել, թե ինչու առաջնագծում 50 տոկոսը Շիրակի մարզի երեխաներ են: Այս առիթով դեռևս պատգամավորի թեկնածու Հովսեփյանը նշել էր. «Գիտենք, որ շիրակցին այն ուժն ու թասիբն ունի, որ կարող է առաջնագիծ պահել: Սակայն իրավունք չունեն նման մոտեցման: Շիրակցին էլ իրավունք ունի լինել բոլորի հետ հավասար»:

Զինվորի անվտանգությունը, ըստ Հովսեփյանի, իր համար կարևորագույն խնդիր է, և այդ իսկ պատճառով նա «1000 դրամի նախագծի» քննարկման ժամանակ կտրուկ հայտարարել էր, որ պատրաստ է ժողովուրդ դուրս բերել փողոց, եթե այս նախագիծը գործի երկրում: Նրա համար անտրամաբանական է այն, որ 2017-ի զոհերի համար են գումար հավաքում. «Միգուցե գնան նրան, որ զոհերի թիվը կրճատեն, ճիշտ խրամատներ ստեղծեն, ճիշտ կրթություն ապահովեն զինվորին, դպրոցը զինեն, բայց գումար են հավաքում 2017-ի զոհվածների համար: Կներեք` ես պատրաստ չեմ, որ 2017-ին պետք է ունենանք զոհեր: Եթե ուզում եք զոհվել, սիրով կզոհեմ ձեզ, եթե ղեկավարությունը գնա զոհվի, ազգը կմաքրվի, մենք չենք ուզում միայն ազգին զոհելու հաշվին ունենալ պետություն»:

Այսինքն՝ քաղաքական գործչի համար հայրենակցի մահը, նրան հողով փոխելը, անհայրենիք որակելը, հայրենիք ծախելու մեղադրանք ներկայացնելը բնական երևույթ է, իսկ դա մտածելու տեղիք է տալիս. ո՞ւր կտանի նման գործիչը նրանց, ում ներկայացնում է խորհրդարանում: Իսկ այն, որ Հովսեփյանից հետ կարող են մանդատ վերցնել միայն ընտրողները, մեղմ ասած, օրինական, բայց ոչ լեգիտիմ հայտարարություն է. ոչ մի կերպ գաղտնիք չէ, որ խորհրդարանում «Իմ քայլը» հայտնվել է գրեթե բոլոր մանդատներով շնորհիվ մեկ անձի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Նարե Գնունի