Այսօր՝ 2021-08-01 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արտաբյուջետային չլինի, այլ միջոցներ էլ կան պարգևավճարների համար. արտաբյուջետային հաշիվների սառեցումը խոստո՞ւմ, թե՞ ծրագիր

 

2019 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ պետական հաստատությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել։ «Այժմ մենք ձգտում ենք ունենալ միասնական մոտեցում։ Քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը կդադարեցնի արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք պատրաստվում ենք միավորել մեզ մոտ եղած միջոցները՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ մյուս միջոցները»,- պարզաբանել էր Ջանջուղազյանը։

Ինչպես նշեց նախարարը, այսպիսի մոտեցումը կտարածվի նաև ուժային կառույցների վրա։ Ընդ որում, նա հայտնեց, որ միայն արտաբյուջետային միջոցների ձևավորման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է մոտ 29 մլրդ դրամ։ Նշենք, որ օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է դրված, և կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի, որից հետո կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով։ Սա ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից:

Globnews.am-ը փորձեց ավելի հստակեցնել՝ ինչ ճակատագիր են ունենալու արտաբյուջետային հաշիվներով ֆինանսավորվող աշխատողները 2020 թվականի հունվարի մեկից: Մեր հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ արտաբյուջետային միջոցների 2019 թվականի հաստատված ցուցանիշը կազմում է 30.5 մլրդ դրամ: Որից, ըստ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման կատարվում են հետևյալ հատկացումները՝

248 մլն դրամ հատկացվում է Հայաստանի վարչապետի աշխատակազմին

1 մլրդ 755 մլն դրամ՝ Հայաստանի արդարադատության նախարարությանը

385 մլն դրամ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը

1 մլրդ 700 մլն դրամ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը

781 մլն դրամ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը

6 մլրդ 785 մլն դրամ՝ ՊԵԿ-ին

18 մլրդ 782 մլն՝ Հայաստանի ոստիկանությանը:

Թեև ֆինանսների նախարարը վստահեցնում էր, որ վերոնշյալ արտաբյուջետային հաշիվների սառեցման արդյունքում կարող է խնայվել 29 միլիարդ դրամ, Ֆինանսների նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանում նշվում է, որ տվյալ փուլում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական բյուջեի ազատ միջոցների վերաբերյալ գնահատական տրամադրել հնարավոր չէ:

Նշենք նաև, որ արտաբյուջետային հաշիվները փակելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը դեռևս գտնվում է շրջանառության մեջ, և ներկա փուլում արտաբյուջետային հաշիվները փակելու արդյունքում հնարավոր կրճատումների վերաբերյալ հստակ տեղեկության ՀՀ ֆինանսների նախարարությունը չի տիրապետում:

Մեր այն հարցին, թե բացի արտաբյուջետային հաշիվներից, ուրիշ ի՞նչ միջոցների հաշվին է հնարավոր պարգևատրումներ անել, ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանը պատասխանել է. ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` թույլատրվել է յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումն ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների»:

Այսինքն՝ եթե անգամ արտաբյուջետային հաշիվների փակումը գործազրկության կամ կրճատումների բերի, այն կարող է որևէ կերպ չանդրադառնալ պարգևավճարների վրա. դրանք կարող են լինել:

Նարե Գնունի